Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2017

Կալիֆորնիայի խորհրդարանական պատվիրակությունն Արցախում զարգացման շոշափելի առաջընթաց է տեսնում. պատվիրակությանն ընդունել է ԱՀ պետնախարարը

0

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին նահանգային Սենատի և Ասամբլեայի մի խումբ անդամներ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Ա. Հարությունյանը կարևորել է ամերիկյան պատվիրակության այցն Արցախ և նշել, որ հետաքրքիրժամանակահատվածում են հյուրընկալվել, քանի որ հանրապետությունում այսօր նշվում է «Բերքի տոնը»: Պետնախարարի խոսքով՝ տոնի առթիվ ներկայացված ապրանքներն առաջին հերթին Արցախում առկա խաղաղության և զարգացման արդյունքներն են:

Անդրադառնալով Արցախում Միացյալ Նահանգների դերակատարությանը՝ Ա. Հարությունյանն ընդգծել է այն հանգամանքը, որ, բացի Հայաստանի Հանրապետությունից, ԱՄՆ-ը միակ պետությունն է, որ ամեն տարի ուղիղ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Արցախին:

 «Շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ ժողովրդին ու իշխանություններին, որ մեզ աջակցում են ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող հակամարտությանկարգավորման գործընթացի համանախագահությամբ, այլև՝ մարդասիրական ծրագրեր իրագործելով: 1990-ական թվականներից սկսած՝ ամերիկյան կառավարության աջակցությամբ Արցախում բազմաթիվբնակարաններ են վերականգնվել և կառուցվել, անցկացվել են ջրագծեր, հարյուրավոր հեկտարների վրա ականազերծման աշխատանքներ են իրականացվել: Ուրախությամբ կուզեի շեշտադրել նաև վերջին տարիներին ԱՄՆ նահանգային մակարդակով Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացի կարևորությունը, որում իր ուրույն տեղն ունի Կալիֆորնիայի Սենատի 2014թ. Բանաձևը՝ ԱՀ անկախության ևԱրցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման վերաբերյալ: Համոզվածեմ՝ դա նոր որակ է հաղորդելու մեր հետագա համագործակցության զարգացմանը՝ թե՛ տնտեսական ու քաղաքական, և թե՛մարդասիրական և այլ ոլորտներում»,- ասել է Ա. Հարությունյանը և հատուկ կարևորել Կալիֆորնիայի հայ համայնքի դերակատարությունն առկա կապերի խորացման ու ամրապնդման գործում:


Կալիֆորնիայի խորհրդարանական պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Ա.Հարությունյանին ջերմ ընդունելության համար և արձանագրել, որ նախորդ այցերի համեմատ Արցախում զարգացման շոշափելի առաջընթաց են տեսնում: Նրանք Ա.Հարությունյանին ներկայացրել են իրենց այցի մանրամասների և նպատակների մասին, ինչպես նաև հետաքրքրվել են Արցախի տնտեսության զարգացման առկա միտումներով, ապրիլյան պատերազմի սոցիալ-տնտեսական հետևանքներով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված գործընթացի ներկա իրավիճակով և այլ հարակից թեմաներով:

 





Губернаторы России
Москва

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем





Москва

Топ-5 самых ярких зарубежных архитектурных проектов на первичном рынке Москвы


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Москва-Пекин. Собянин в Китае подписал соглашение о сотрудничестве



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Александр Розенбаум

Александр Розенбаум проиграл суды коммунальщикам на 386 тысяч рублей




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск


Андрей Рублёв

Теннисисты Рублев, Хачанов и Самсонова не сыграют на Олимпиаде-2024



Новости Крыма на Sevpoisk.ru


Сергей Собянин

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России