Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Իտալիա
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը կարող է կարիերան շարունակել Իտալիայում:
28-ամյա գերմանացու ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»:
Խաչաձև կապանների կտրվածքի պատճառով ֆուտբոլիստը շարք կվերադառնա 2018 թվականի հունվարին:
Ըստ «Tranfermarkt»-ի` Ռոյսի տրանսֆերային արժեքը կազմում է 35 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Ռոյսի գործող պայմանագրի ժամկետը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը: