SpaceX-ը հետաձգել է հեռահաղորդակցական արբանյակով Falcon 9-ի արձակումը
SpaceX ընկերությունը հետաձգել է շաբաթ օրը նախատեսված SES-11/EchoStar 105 երկակի նշանակության հեռահաղորդակցական արբանյակով Falcon 9 հրթիռակրի արձակումը, հայտնում է ТАСС-ը:
Այժմ սարքի ենթադրյալ արձակումը նշանակվել է հոկտեմբերի 11-ին ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով 18:53-ին:
SpaceX-ը չի մանրամասնել արձակման հետաձգման պատճառների մասին՝ նշելով միայն, որ ընկերությանը լրացուցիչ ժամանակ է հարկավոր թռիչքի պատրաստման համար:
Հիբրիդային սարքը նախատեսված է անմիջապես երկու արբանյակներ փոխելու համար: Դրանցից առաջինը, որը պատկանում է EchoStar-ին, օգտագործվել է ԱՄՆ-ի և Կարիբյան ավազանի երկրներին հեռահաղորդակցական ծառայություններ տրամադրելու համար:
Երկրորդ արբանյակը պատկանում է լյուքսեմբուրգյան SES ընկերությանը և նախատեսված է ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի տարածքներում կաբելային հեռուստատեսության վերահեռարձակման ծառայություններ տրամադրելու համար: Այդ սարքերը պետք է փոխարինվեն մեկ SES-11/EchoStar 105-ով: