Պեկին. Ռաֆայել Նադալը 75-րդ տիտղոսը նվաճեց
Թենիսի Պեկինի մրցաշարի եզրափակչում աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը 6:2, 6:1 հաշվով հաղթել է ավստրալացի Նիկ Կիրիոսին:
Իսպանացու համար սա կարիերայի 75-րդ տիտղոսն է: Ընթացիկ մրցաշրջանում Նադալը հաղթել է 6 տիտղոս:
Պեկինում Ռաֆայելն առաջին անգամ է հաղթում 2005 թվականից հետո: