Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2017

ԵԽ-ից դուրս գալու Ալիևի շանտաժի հասցեատերը ՄԻԵԴ-ն է. Արտակ Զեյնալյան

0

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շանտաժի հասցեատերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է. Tert.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց իրավապաշտպան, «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահի ակնարկին, որ պատրաստ է խզել Եվրոպայի խորհրդի հետ կապերը, քանի որ դրանից իրենց կյանքում ոչինչ չի փոխի: «Հայաստանի կողմից բազմաթիվ գանգատներ են ներկայացվել ընդդեմ Ադրբեջանի և այդ գործերով ամենայն հավանականությամբ կհաստատվի էթնիկ պատկանելության հիմքով կյանքի և այլ իրավունքների խախտման փաստը, ու այդ պատճառով է, որ Ալիևը շանտաժ է անում ՄԻԵԴ-ին»,-ասաց Զեյնալյանը: 

-Պարո՛ն Զեյնալյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարզորոշ կերպով ակնարկել է, որ պատրաստ է խզել Եվրոպայի Խորհրդի հետ կապերը՝ մասնավորապես նշելով, որ եթե Ադրբեջանը լքի Եվրոպայի Խորհուրդը, ապա ոչ ոք դրան նշանակություն չի տա, և դա իրենց կյանքում ոչինչ չի փոխի: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված նման կտրուկ հայտարարությունը և ինչի՞ց հետո միայն Ադրբեջանի նախագահը նման եզրահանգման եկավ:

- Միանշանակ կարող եմ ասել, որ Ալիևի նման հայտարարության, շանտաժի հասցեատերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է: Ալիևը խոսում է ԵԽ անդամ պետությունների կողմից ՄԻԵԴ-ի վճիռների 10 հազար չկատարված ակտերի մասին. այստեղ խեղաթյուրում կա: ՄԻԵԴ-ի վճիռների կատարման իրավական կարգավորումները էվոլյուցիա են ապրել, և ընդամենը հաշված դատական ակտեր կան, որոնք չենք կատարվում ԵԽ անդամ պետությունների կողմից. դրանց թիվը հատուկենտ է, որոնցից է նաև «Մամադովն ընդդեմ Ադրբեջանի» գործով Եվրոպական դատարանի վճիռը: Իլհամ Ալիևի այս շանտաժի պատճառն այն է, որ Հայաստանի կողմից բազմաթիվ գանգատներ են ներկայացվել ընդդեմ Ադրբեջանի, և այդ գործերով, արմենայն հավանականությամբ, կհաստատվի էթնիկ պատկանելության հիմքով կյանքի և այլ իրավունքների խախտման փաստը. այդ պատճառով է, որ Ալիևը շանտաժ է անում ՄԻԵԴ-ին:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք Ադրբեջանը,Եվրոպայի Խորհրդից դուրս գալով, ավելի աղքատ կամ հարուստ չի ապրի, ապա պետք է ասեմ, որ մարդու իրավունքները ոչ նյութական բարիք են, դա ազգային հարստություն է և Ադրբեջանի ժողովրդի ունեցվածքն է ՝ անկախ նրանց էթնիկ պատկանելությունից՝ կլինեն լեզգի, թալիշ, թաթար, թե՞ մեկ այլ ազգի ներկայացուցիչ, ովքեր գտնվում են Ադրբեջանի իրավազորության ներքո: Այդ քաղաքացիների իրավունքներն են խախտվում, այլ ոչ Իլհամ Ալիևի կամ նրա ընտանիքի մերձավոր անձանց:

-Եվրոպայի Խորհրդից դուրս գալով՝ Ադրբեջանն ի՞նչ կշահի կամ կկորցնի:

-Իհարկե միանշանակ Ադրբեջանի ժողովուրդը կկորցնի, որովհետև եթե ինչ-որ փոքրիկ հույս կար Եվրոպայի Խորհրդի անդամակցությամբ՝ դա մարդու իրավունքներն էին: Ես կարծում եմ, որ ՄԻԵԴ-ը և ԵԽ-ն շատ ջատագովներ ու հետևորդներ ունեն ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Ադրբեջանում: Ժողովուրդը դրա կարիքն ունի, և ինքնին ԵԽ-ից դուրս գալու պրոցեսը շատ բարդ գործընթաց է։ Եվս մեկ անգամ շեշտում եմ՝ Ալիևը շանտաժ է անում, և այս շանտաժի հասցեատերը ՄԻԵԴ-ն է:

-Նման շանտաժը պայմանավորեցիք հայաստանցիների կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացված գործերով ու դրանց ընթացքով: Մի փոքր կմանրամասնեք, թե քանի՞ գործ է հայաստանցիների կողմից ներկայացրել, և արդյո՞ք ընթացքից պարզ է դարձել կողմերի համար, թե վճիռն ինչպիսին կլինի:

-Ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով իրավունքների խախտման հիմքով ներկայացված գանգատների քանակը շատ ավելի մեծ է, բայց այս պահի դրությամբ ծանուցված է և քննման, կոմունիկացիայի փուլում է 23-ը: Բացի այդ, նաև մի շարք գործեր նախկինում էին ներկայացված եղել ՄԻԵԴ՝ ընդդեմ Ադրբեջանի՝ տարբեր դեպքերի կապակցությամբ՝ Սարիբեկյանի, Խոջոյանի Մարգարյանի, Կարեն Պետրոսյանի գործերը: Այս գործերի մեծ մասերով հանդիսանում եմ դիմողների ներկայացուցիիչ ՄԻԵԴ-ում և տեղյակ լինելով այս նամակագրությանը, կոմունիկացիային և զարգացումներին՝ կարող եմ պնդել, որ Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը պայմանավորված էր ՄԻԵԴ-ում այս գործերի զարգացումներով:

-Այսինքն՝ պարզ ասած հասկացան, որ վճիռները կարող են լինել ոչ հօգուտ Ադրբեջանի:

-Այո, իհարկե։ Եվրոպական իրավունքի մասնագետները կարող են նախապես ասել, թե ինչով են ավարտվելու այդ գործերը, ովքեր փորձ ունեն, և կարծում եմ՝ Ադրբեջանի նախագահը, ճնշում գործադրելով ՄԻԵԴ-ի վրա, ինչ-ինչ հացեր է ուզում լուծել:

-Ալիևը նույն հայտարարության մեջ նաև նշել էր, թե Ադրբեջանը Հայաստանի հետ այդ կազմակերպություն է մտել նույն օրը, համեմատել էր և եկել եզրակացության, որ ԵԽ-ն ունի չափազանց բացասական վերաբերմունք Ադրբեջանի հանդեպ և դրական վերաբերմունք՝ Հայաստանի հանդեպ: Մինչդեռ իրենց սպասելիքները կապված էին այն բանի հետ, որ ԵԽ-ն աջակցություն կցուցաբերեր իրենց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Տեղի՞ն եք համարում նման համեմատությունները: 

-Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում և Ադրբեջանում անհամեմատելի են, և դա ակնհայտ է, ԵԽ-ն առաջին հերթին կոչված է երաշխավորելու և ապահովելու մարդու իրավունքները: Եթե Ադրբեջանի իշխանությունը կամ վերնախավը միայն նպատակ է ունեցել լուծել Ղարաբաղի խնդիրը և միայն հօգուտ իրենց, ապա կարծում եմ՝ դա ազնիվ և արդար չէ, որովհետև եթե մտնում ես այդ կառույցի մեջ և ակնկալում ես, որ այդ կառույցն արդար որոշում է կայացնելու, ապա այդ կառույցի որոշումը կարող է ամբողջությամբ քեզ չբավարարել: Իհարկե, միջազգային կազմակերպությունների զեկույցները, ԵԽ կազմում գործող կազմակերպությունների զեկույցները, Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցները վկայում են այն մասին, որ չենք կարող համեմատել Հայաստանը և Ադրբեջանը մարդու իրավունքների վիճակով, ուստի նաև այդ զեկույցների նկատմամբ վերաբերմունքը պետք է լիներ տարբերակված, ոչ թե ուղղակի արհեստականորեն ստեղծեր պարիտետ: Պարիտետը իրավական կատեգորիա չէ, դա քաղաքական կատեգորիա է, իսկ մարդու իրավունքները չեն հանդուրժում քաղաքականության հետ կոմպրոմիս։ Համենայնդեպս այդպես չպետք է լինի, թեև հնարավոր է, երբեմն պարիտետ պատահում է, բայց դա քաղաքական և ոչ իրավական կատեգորիա է: Եթե մարդու իրավունքները խախտված են, եթե օրինակ Գուրգեն Մարգարյանը գլխատվել է և Ադրբեջանի անունից հանդես եկող անձի կողմից՝ ազգային, էթնիկ հատկանիշով պայմանավորված, ապա դա իրավական խնդիր է, և չպետք է դնել կշեռքի նժարին՝ ընդդեմ Հայաստանի ներկայացված որևէ ադրբեջանցու գործի հետ: Չի կարելի հավասարության նշան դնել միայն կողմերից մեկին «չնեղացնելու» նպատակով. եթե Եվրոպայի Խորհրդից ու ՄԻԵԴ-ից ցանկանում ես դրական վերաբերմունք, պետք է ուղղակի մարդու իրավունքները հարգել, երաշխավորել և պաշտպանել Ադրբեջանի տարածքում և կատարել ՄԻԵԴ-ի վճիռները: ՀՀ-ում իրավական կարգավորումները ՄԻԵԴ-ի կատարման ոլորտում Եվրոպայի Խորհրդում լավագույնն են՝ ոչ միայն Ադրբեջանի կարգավորումներից ու պրակտիկայից են ավելի լավը, այլ ԵԽ-ում լավագույններից են: Մենք Սահմանադրական դատարանի շուրջ 10 որոշում ունենք այս ոլորտին վերաբերող, մինչև վերջ, կարելի է ասել, կարգավորված է այս խնդիրը ՀՀ-ում: ԵԽ-ն ինչպե՞ս կարող է համեմատել Ադրբեջանի հետ և հավասարության նշան դնել: Մենք շատ ենք ուզում, որ Ադրբեջանում մարդու իրավունքները չխախտվեն, իսկ խախտման դեպքում դրանք պաշտպանվեն ու վերականգնվեն։ Ադրբեջանի ժողովուրդն էլ իրավունք ունի ազատ ապրելու, և, կարծում եմ, Ադրբեջանի նախագահի տեսակետը չեն կիսում իրենց երկրում: 





Губернаторы России
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом





Москва

Топ-5 самых ярких зарубежных архитектурных проектов на первичном рынке Москвы


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Валерий Гергиев

Про царя в голове: Гергиев привез в «Большой» «Ивана Сусанина»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск


ATP

«Ну и где здесь «группа смерти?» ATP показала, каким был бы Евро-2024 с теннисистами



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Москва-Пекин. Собянин в Китае подписал соглашение о сотрудничестве



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России