ԱԱ-2018. որակավորման փուլ. Հայաստանի ընտրանու մեկնարկային կազմը Ղազախստանի հետ խաղում
Հայաստանի ազգային հավաքականն Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում կհյուրընկալվի Ղազախստանի ընտրանուն:
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է մեր ընտրանու մեկնարկային կազմն այդ խաղում.
Հայաստան. Արսեն Բեգլարյան, Վարազդատ Հարոյան, Արտյոմ Միքայելյան, Գագիկ Դաղբաշյան, Հովհաննես Համբարձումյան, Արտակ Գրիգորյան, Հենրիխ Մխիթարյան, Էդգար Մալաքյան, Մարկոս Պիզելի, Արտյոմ Սիմոնյան, Սարգիս Ադամյան
Պահեստայիններ. Մանուկյան, Մելիքսեթյան, Ոսկանյան, Անդոնյան, Գ. Մալաքյան, Կորյան, Ղադիմյան, Բարսեղյան, Հովհաննիսյան, Եդիգարյան, Դարբինյան, Մանուչարյան
Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: