Սաուդյան Արաբիայի թագավորը թիկնազորով զբոսնել է Մոսկվայում 23 Mercedes-ով (տեսանյութ)
Ռուսաստանյան ռադիոընկերություններից մեկը տեսանյութ է հրապարակել, որում պատկերվում է, թե ինչպես է Սաուդյան թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդի մեքենաների շարասյունն անցնում Մոսկվայի Մեծ քարե կամրջով:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, շարասյունը կազմված է եղել Mercedes մակնիշի 23 ավտոմեքենայից, որոնց թվում՝ 6 սեդան, 7 Gelandewagen արտաճանապարհային, 2 մեքենա՝ դիվանագիտական պետհամարանիշերով, ևս 4 Mercedes՝ առանց ազդանշանային լույսերի, ինչպես նաև 3 մինիվեն և մեկ ֆուրգոն: Բացի այդ, նրանց հետ միասին ընթացել են BMW սեդանն ու Volkswagen ֆուրգոնը:
Թագավորական շարասյունն ուղեկցել են ոստիկանության 3 Mercedes մակնիշի մեքենա, 11 ոստիկան մոտոցիկլետներով:
Սաուդցի միապետը պետական այցով Ռուսաստանում է գտնվել հոկտեմբերի 5-8-ը: Մոսկվայում նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բանակցություններ վարել վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ և մասնակցել մի շարք այլ միջոցառումների: