Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2017

Բիզնեսի մոտ ստեղծվել են դրական սպասումներ, մարտահրավերը այն կայուն միտումի վերածելն է. Մանուկ Հերգնյան (տեսանյութ)

0

Այսօր բիզնեսի մոտ դրական միտումներ են ստեղծվել, և շատ կարևոր է այդ միտումը կարողանալ կայուն ձևով պահպանել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Ի-Վի Քոնսալթինգ խորհրդատվական ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանին ավելի արագ տնտեսական աճ է անհրաժեշտ՝ մոտավորապես 6-7% կայուն և չընդհատվող աճ, և այդպիսին պետք է լինի պահանջը տնտեսական քաղաքականությունից:

-Իրատեսակա՞ն եք համարում, որ 2017 թ. տնտեսական աճը կգտնվի 4-4,8% միջակայքում, ինչպես նշել է ֆինանսների նախարարը:

-Մեր գնահատականը համընկնում է, և ես կարծում եմ, որ մեր տնտեսական աճը կլինի 4-%-ի շրջանակներում, ինչի համար կան մի քանի պատճառներ: Նախևառաջ բիզնեսի մոտ ստեղծվել են դրական սպասումներ կառավարության գործունեության հետ կապված. դրա վկայությունն է գլոբալ մրցունակության զեկույցի մեր արդյունքները: Երկրորդը՝ աշխարհը գտնվում է հետճգնաժամային վերականգնման շրջանում. իհարկե դա երկար ու դանդաղ վերականգնում է, սակայն դա նաև նպաստում է Հայաստանի տնտեսության աճին:

-Բյուջեով նախատեսված էր 3,2%. տեսնո՞ւմ եք միտում, որ նախապես ավելի քիչ ցուցանիշ են նախատեսել, որ գերազանցեն և ներկայացնեն, թե կառավարությունը լավ է աշխատել` հաշվի առնելով, որ վերջին տարում նախատեսված աճը նույնիսկ չի ապահովվել:

-Չեմ կարծում, որ նման միտում կա: Ընդհանրապես համաշխարհային տնտեսական և արտաքին շուկաների միջավայրը բնութագրվում է բավականի բարձր անորոշությամբ, և դժվար է հստակ կանխատեսումներ անել:

-Իսկ բիզնես միջավայրի բարելավումն ինչո՞վ է պայմանավորված, քանի որ մեր հիմնական խնդիրների հարցում՝ կոռուպցիայի, մենաշնորհների առումով կարծեք վիճակը մնում է նույնը:

-Հիմնականում կապված է ինստիտուցիոնալ միջավայրի` մասնավորապես հանրային միջոցների կառավարման արդյունավետության, ռեգուլյատիվ դաշտի և այլնի հետ: Իհարկե մարտահրավերը նրանումն է, թե արդյո՞ք դա կայուն է, թե՞ կարճաժամկետ ձևավորված միտում է, եթե դա կայուն չեղավ, մենք կտեսնենք հակադարձում: Բայց այսօր շատ կարևոր է այդ միտումը կարողանալ կայուն ձևով պահպանել:

-Իսկ վարչապետի անձը որքանո՞վ դեր ունի այդ միտումը ձևավորելու մեջ:

-Դժվար է գնահատել դա, սակայն իմ կարծիքով՝ կարևոր է, քանի որ ի վերջո մարդիկ նայում են անձերին:

-Նշեցիք, որ կայունությունն է հիմնական խնդիրը. հաշվի առնելով, որ դեռ հարցականի տակ է՝ ով կդառնա վարչապետ 2018 թվականին, արդյո՞ք այդ անորոշությունը բիզնես միջավայրին չի վանում:

-Բնականաբար ամեն անորոշություն բիզնեսի համար ռիսկի գործոն է, սակայն բոլոր երկրներն էլ ապրում են նման քաղաքական ցիկլեր: Մեր խնդիրներից մեկը նրանում է, որ մենք կարողանանք այնպիսի կանխատեսելի տրամաբանություն դնել տնտեսական քաղաքականության մեջ, որ այն ավելի քիչ կախված լինի քաղաքական ցիկլերից:

-Իսկ ներդրումների առումով արդյո՞ք ապահովվում են նախընտրական ծրագրում տրված խոստումները:

-Մակրոտնտեսական օբյեկտիվ ցուցանիշների տեսանկյունից այս տարվա համար կա միայն մեկ ցուցանիշ՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ցուցանիշն է, որը, մեր գնահատմամբ, մոտավորապես 75-85 մլն դոլարի միջակայքում է: Սա բավական ցածր ցուցանիշ է: Իսկ ինչ վերաբերում է համախառն ներդրումներին, ապա այդ ցուցանիշը դեռևս հրապարակված չէ, և վաղ է դրա մասին օբյեկտիվ կարծիք ձևավորել:

-Բայց մենք ունենք ներդրումների հոսք դեպի դուրս:

-Իհարկե նման հոսք կա, բայց դա նաև կապված է լինում, օրինակ, իրականացված ներդրումների հետվերադարձի հետ. այդ հոսքերը միշտ լինելու են, կարևորը, որ մենք կարողանանք ավելի շատ ռեսուրսներ դեպի ներս ապահովել: Բայց խնդիրը միայն արտաքին ռեսուրսների հաշվին տնտեսական աճի և ներդրումների ապահովումը չէ, խնդիրը նաև նրանում է, որ մենք կարողանանք ներքին խնայողություններն ավելացնել և ներդրումների ցուցանիշը ՀՆԱ-ի մեջ բարձրացնել, ինչը վերջին տարիներին նվազել է, և դա ամենամտահոգիչ ազդակներից մեկն է:

- Ներդրումների համար ի՞նչ խոչընդոտներ կան։

-Կարծում եմ, որ վստահության հարցը ամենաֆունդամենտալ խնդիրներից մեկն է, քանի որ ներդրումները կապված են ապագայի սպասումների հետ, իսկ ապագայում արդյունքներ ունենալու գործունեությունը միշտ կապված է նրա հետ, թե որքան ես վստահում այդ համակարգին: Միևնույն ժամանակ տնտեսական աճի խոչընդոտող գործոններում մի քանի գործոն կառանձնացնեի՝ առաջինը հավասար մրցակցային դաշտի ստեղծումն է, երկրորդ մեր մարդկային կապիտալի որակների բարելավումն է, երրորդը նոր տնտեսական հնարավորությունների ստեղծումն է ներդրումների համար և վերջինը՝ ավելի դիվերսիֆիկացված ֆինանսական համակարգ ունենալը: Այսօր ֆինանսական համակարգում դոմինանտ է բանկային համակարգը, սակայն ավելի երկար փողերի, երկար ներդրումային հնարավորությունների, միջոցների ստեղծման տեսանկյունից շատ կարևոր է նաև այլ ինստիտուտների ստեղծումը:

-2018 թ.-ի բյուջեով նախատեսված է, որ 4,5 տոկոս տնտեսական աճ կլինի , ինչպես նաև 2018թ.-ի համար ընդհանուր եկամուտներն աճեցնում են շուրջ 100 միլիարդ դրամով, ծրագրված են 1 տրիլիոն 307 միլիարդի ընդհանուր եկամուտներ։ Ձեր գնահատմամբ՝ արդյո՞ք պոտենցիալն ավելի շատ չէ, քան նախատեսված է:

-Կարծում եմ, որ մեր ամենակարևոր սոցիալ-տնտեսական և անվտանգային խնդիրների մեծ մասը միջին ժամկետում լուծելու տեսանկյունից մեզ ավելի արագ տնտեսական աճ է անհրաժեշտ՝ մոտավորապես 6-7% կայուն և չընդհատվող աճ: Այդպիսին պետք է լինի պահանջը տնտեսական քաղաքականությունից: Նման ներուժը առկա է, և աշխարհում տնտեսական զարգացման գործոնների աննախադեպ փոփոխությունները՝ մասնավորապես կապված տեխնոլոգիական հեղափոխական զարգացման հետ, ստեղծում են նոր հնարավորություններ:





Губернаторы России
Москва

В школах Москвы прозвучали последние звонки — Собянин





Москва

«ИМЕНЕМ ЗАКОНА»: «СВЯТОЙ ЛЕНИН» ОТМЕНЯЕТ НАЛОГИ С ЗАРПЛАТ НАРОДА!


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

В школах Москвы прозвучали последние звонки — Собянин



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Игорь Бутман

В "Зарядье" пройдет премьера спектакля Хабенского и Бутмана




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Биатлонистка Ольга Зайцева: Каждый юный москвич посещает спортивные секции

"Спартак" и "Оренбург" сыграли вничью в заключительном матче РПЛ

Блогер Тарасов не смог выехать с тротуара и рассердился на водителя автобуса


Камилла Рахимова

Рахимова вышла в полуфинал турнира в Рабате



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Биатлонистка Ольга Зайцева: Каждый юный москвич посещает спортивные секции



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России