Հրապարակվել է «Արդարության լիգա» ֆիլմի վերջնական թրեյլերը (տեսանյութ)
Warner Bros. կինոստուդիան հրապարակել է «Արդարության լիգա»` սուպերհերոսների մասնակցությամբ ֆիլմի վերջնական թրեյլերը:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, տեսանյութում պատկերվում է Սուպերմենի սիրելիի (Էմի Ադամս) տեսած երազը: Հերոսը, որը մահացել էր «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. արդարության լուսաբացին» ֆիլմում, նրա երազին կենդանի է գալիս: Հերոսի վերադարձի մասին ակնարկը նկատելի էր նաև նախորդ թրեյլերում:
Ֆիլմաշարի երկրպագուների շրջանում կարծիք է տարածվել, որ Սուպերմենը կվերակենդանանա, սակայն կորցնելով հիշողությունը՝ կդառնա չարագործ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆիլմը նկարահանողները պայմանագիր են կնքել Mercedes-ի հետ, և Բեթմենի նոր մեքենան կդառնա Mercedes-AMG-ի կոնցեպտային սուպերքարը: