Նավթի համաշխարհային գները բարձրանում են Սաուդյան Արաբիայից եկող լուրերի ֆոնին
Նավթի համաշխարհային գներն աճում են նոյեմբերի Սաուդյան Արաբիայից արտահանման ծավալների կրճատման մասին լուրերի ֆոնին: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին վկայում են աճուրդի արդյունքները:
Երևանի ժամանակով 22:36-ի դրությամբ Brent հյուսիսծովյան ընկերության նավթամթերքի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 1.25 տոկոսով՝ հասնելով 56.49 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Մինչդեռ տեխասյան WTI ապրանքանիշի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 2.54 տոկոսով՝ կազմելով 50.86 դոլար մեկ բարելի դիմաց:
Ներդնողները շարունակում են շրջանառել այն տեղեկությունը, որի համաձայն Սաուդյան Արաբիան մտադիր է ռեկորդային ծավալով կրճատել նավթի արտահանումը նոյեմբերին: Saudi Aramco պետական նավթագազային ընկերությունը մտադիր է մատակարարումները կրճատել օրական 560 000 բարելով՝ մատակարարվող նավթի ծավալը հասցնելով օրական 7.15 մլն բարելի: