Թրամփը հնարավոր է մեկնի Հարավային եւ Հյուսիսային Կորեաների սահմանագիծ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է մեկնի Հարավային եւ Հյուսիսային Կորեաների սահմանագիծ նոյեմբերին սպասվող ասիական շրջագայության շրջանակներում:
Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցների՝ Ռոյթերզ լրատվական գործակալության փոխանցմամբ:
Սպիտակ տունը հատուկ ջոկատ է ուղարկել՝ ուսումնասիրելու ապառազմականացված գոտում Թրամփի գործունեության տեղերը, որտեղ նա հանդես կգա առանձնահատուկ ուղերձով: