Թրամփը կատակով առաջարկել է համեմատել իր ինտելեկտը ԱՄՆ պետքարտուղարի ինտելեկտի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակով առաջարկել է համեմատել իր ինտելեկտը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ինտելեկտի հետ, պարզաբանել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը:
«Նախագահն ընդամենը կատակել է: Նա լիովին վստահ է պետքարտուղարի հարցում»,- ասել է Սանդերսը:
Ավելի վաղ NBC հեռոիւստաալիքը հայտնել էր, որ Թիլերսոնը Թրամփին «հիմար» է անվանել և սպառնացել է լքել իր պաշտոնը:
«Կարծում եմ՝ դրանք կեղծ լուրեր են։ Սակայն եթե նա իրոք նման բան է ասել,մեզ պետք է համեմատել IQ թեստերը։ Եվ կարող եմ գուշակել ով կհաղթի, - ասել է Թրամփը Forbes-ի հետ հարցազրույցում՝