Թուրքմենստանի նախագահը Պուտինին «Հավատարիմ» մականունով շան ձագ է նվիրել (լուսանկարներ, տեսանյութ)
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր ռուս գործընկերոջը՝ Վլադիմիր Պուտինին, շնորհավորել է ծննդյան 65-ամյակի առթիվ ու նրան ալաբայ ցեղատեսակի շան ձագ նվիրել:
Ինչպես նշում է ria.ru-ն, միջինասիական հովվաշունն ունի խորհրդանշական «Հավատարիմ» մականունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Բերդիմուհամեդովն իր անակնկալը մատուցել է Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Նշենք, որ Պուտինը հայտնի է շների հանդեպ իր մեծ սիրով: ՌԴ նախագահն ունի 2 շուն, որոնք նվեր է ստացել օտարերկրյա գործընկերներից: Շներից մեկին՝ ակիտա-ինու ցեղատեսակի ներկայացուցչին, Պուտինը ստացել էր 2012թ. ճապոնական Ակիտա պրեֆեկտուրայի նահանգապետից: Իսկ 2010թ. նա Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովից ստացել էր բուլղարական հովվաշուն: