Սահարայում առաջին անգամ տեսանկարահանել են բարխանային կատվի ձագերի (լուսանկարներ, տեսանյութ)
Հետազոտողներն առաջին անգամ տեսանկարահանել են Աֆրիկայում բնակվող վայրի բարխանային կատվի ձագերի: Այս մասին հայտնում է Metro-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վայրի կատուների պաշտպանությամբ զբաղվող Panthera ոչ առևտրային կազմակերպության հետ աշխատող կենսաբանները հայտնաբերել են կատվի ձագերին Սահարա անապատում՝ Մարոկկոյի տարածքում:
Կենսաբանները ենթադրում են, որ այս կատուները ծնվել են 6-8 շաբաթ առաջ:
Հայտնի է, որ բարխանային կատուները բնակվում են Աֆրիկայում, Արաբական թերակղզում, Մերձավոր Արևելքում և Միջին Ասիայում: Նրանք ընտանի կատուներից փոքր են. հասակը 24-30 սմ է, իսկ քաշը չի գերազանցում 3.5 կիլոգրամը: