Իրաքում դատարանը Քրդստանի անկախության հանրաքվեի կազմակերպիչներին կալանավորելու որոշում է կայացրել
Իրաքում դատարանը Քրդստանի անկախության հարցով հանրաքվեի կազմակերպման ու անցկացման բարձրագույն անկախ հանձնաժողովի ղեկավարին ու անդամներին կալանավորելու որոշում է կայացրել:
Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին ասվում է Իրաքի բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցչի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անկախության հարցով հանրաքվե է անցկացվել: Արդյունքում մասնակիցների 92.7%-ը կողմ է քվեարկել:
Իրաքի իշխանությունները հանրաքվեն անօրինական են անվանել՝ ընդգծելով, որ չեն պատրաստվում բանակցել ինքնավարության տարածաշրջանային կառավարության հետ, քանի դեռ չեն չեղարկվել քվեարկության արդյունքները:
Հայտնի է, որ հանրաքվեի անցկացմանը դեմ են եղել հարևան Թուրքիան, Իրանը, ինչպես նաև Միացյալ Նահանգներն ու ՄԱԿ-ը: