103news.com
World News in Armenian
Октябрь
2017

Եթե անգամ մեր սպասելիքները չեն բավարարվում, միևնույնն է, ավելի լավ է բանակցել. Կորյուն Նահապետյանը՝ Սարգսյան–Ալիև հնարավոր հանդիպման մասին

0

ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով առաջիկայում ՀՀ և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը և սահմանային լարվածությանը, ինչի հետևանքով հայ զինվոր է զոհվել, հաստատեց, որ մշտապես բարձր մակարդակով հանդիպումներից առաջ Ադրբեջանը լարում է իրավիճակը թե՛ հայ-ադրբեջանական, թե՛ արցախ-ադրբեջանական սահմանային հատվածում։   

Կորյուն Նահապետյանը նշեց, թե դա նշանակում է, որ միշտ զգոնությունը պետք է բարձր պահենք: «Զինված ուժերն իրենց մարտավարական կանխատեսումներն անելիս պետք է նկատի ունենան, որ երբ նման հանդիպումներ են տեղի ուենում, լարումը մեծանում է։ Ադրբեջանն ուզում է ցույց տալ մի պարզ բան, որ չունի հստակ պատրաստակամություն խաղաղ ճանապարհով խնդիրը կարգավորելու. ռազմական ագրեսիան կամ առանձին նման գործողություններն իր քաղաքականության մասն են կազմում։ Սա առաջին անգամ չէ, վերջին տարիների ընթացքում այս փաստն արձանագրում ենք։ Իհարկե, խորը մտահոգություն է առաջացնում»,-ասաց նա և նշեց, բոլոր առիթներով իրենք միջնորդների ուշադրությունը հրավիրում են այս խնդրի վրա։

«Միջնորդներից ակնկալում ենք հստակ, հասցեական արձագանք։ Թող նախատեսեն միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, ինչի մասին պայմանավորվել ենք թե՛ Սանկտ Պետերբուրգում, թե՛ Վիեննայում, և այդ բոլոր պայմանավորվածություններն արձանագրվել են։ Մենք ասել ենք, որ Ադրբեջանը պատրաստ չէ կատարելու այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել»,-ասաց նա։

Հարցին, թե հաշվի առնելով Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն, արդյոք չի՞ նկատում, որ այդ պայմանավորվածություններին որևէ հղում չի կատարվում, Կորյուն Նահապետյանը հակադարձեց, թե չի տեսնում նման մտահոգություն: «Ուզում եմ հույս հայտնել, որ միջնորդների ջանքերով որոշակի տեղաշարժ կարող է արձանագրվել»,-ասաց նա:

ՀՀԿ պատգամավորը նշեց, թե, իհարկե, շատ մեծ սպասումներ ինքը չունի՝ հաշվի առնելով ադրբեջանական քաղաքականության ագրեսիվ մասը: «Ադրբեջանը մի դեպքում ռազմական ագրեսիա իրականացնելով, մյուս դեպքերում հարցերի քննարկման այլ հարթակներ փնտրելով ցույց է տալիս, որ որևէ կերպ պատրաստ չէ հակամարտության քննարկմանը»,-ասաց նա:

Հարցին, թե այդ դեպքում երկու նախագահները հնարավոր հանդիպմանն ինչ են քննարկելու, Կորյուն Նահապետյանը պատասխանեց, թե բոլոր դեպքերում քննարկումը կարևոր է և անհրաժեշտ է: «Եթե անգամ մեր սպասելիքներն էլ չեն բավարարում և չեն տալիս այն արդյունքը, որ ուզում ենք ստանալ, միևնույնն է, ավելի լավ է բանակցել օրակարգային որոշակի հարցերի շուրջ, քան մտածել, որ վաղը կամ մյուս օրը հակառակորդը կարող է ռազմական գործողություն իրականացնել: Դա բնավ չի նշանակում, որ մենք չենք հաշվարկում մնացած բոլոր սցենարները, բայց, բոլոր դեպքերում, մեր  պատրաստակամությունը հայտնել ենք և իրականացնում ենք այդ ամենը, որ բանակցությունների միջոցով պետք է հարցը կարգավորվի, որևէ այլ ճանապարհ մենք չենք տեսնում»,-ասաց նա:





Губернаторы России
Москва

Собянин подвел итоги фестиваля «Лето в Москве. Все на улицу!»





Москва

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: В районе «Южного порта» появится зеленая набережная без автомобилей



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Джиган

«Ты меня снимаешь, как будто я опухший утопленник»: Джиган обиделся на Самойлову




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья


Даниил Медведев

Даниил Медведев в составе сборной Европы стал обладателем Кубка Лэйвера



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России