103news.com
World News in Armenian
Октябрь
2017

Եթե Ալիևը խոսում է նախապայմանների մասին, ապա ասեմ, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի սկզբունքները Հայաստանինը չեն, այլ Մինսկի խմբինը. Կայծ Մինասյան

0

Tert.am-ի հետ զրույցում քաղաքագետ, Ֆրանսիայի «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Կայծ Մինասյանն անդրադառնում է Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպմանը կողմերի վարքագծին ու դրդապատճառներին:

-Պարո՛ն Մինասյան, այսօր Սոչիում հնարավոր է՝ հանդիպեն Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում: Վերջինս օրեր առաջ հայտնել էր, որ հանդիպումը լինելու է առանց նախապայմանների՝ նկատի ունենալով Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Սա արդյո՞ք չի նշանակում հայկական կողմի պարտություն դիվանագիտական ասպարեզում:

-Չեմ կարող հստակ պնդել, թե Սոչիում նման հանդիպում պետք է տեղի ունենա: Իմ աչքին ընկել են տեղեկություններ եմ այլ քաղաքների վերաբերյալ, օրինակ՝ Ժնևի: Հայաստանին, ըստ իս, անհրաժեշտ է, որ երկու նախագահների հանդիպումը տեղի ունենա ոչ միայն նախկին Սովետական միության քաղաքներում՝ սրանով ցույց տալու համար, թե Արցախյան հակամարտությունը միջազգային՝ համանախագահության խնդիրն է, ոչ թե լուծվում է միմիայն Ռուսաստանի հովանու ներքո: Բայց Ադրբեջանն այս պարագային չի հակառակվում, քանի որ լավ հարաբերություններ չունի Արևմուտքի հետ: Ուստիև փորձում է ստեղծել շփոթության և անորոշության մթնոլորտ՝ հույս ունենալով, որ Ռուսաստանն ավելի հեշտ ձևով պիտի ընդունի, որ հանդիպումը տեղի ունենա իր տարածքում՝ նաև հույս ունենալով, որ Ռուսաստանի համար իր դիրքորոշումն ավելի ընդունելի պիտի լինի: 

-Դուք ասում եք՝ սա Երևանի նախապայմանը չէ, այլ Մինսկի խմբի, բայց Մինսկի խումբը տասնյակ հայտարարություններ է արել նախկինում՝ նաև անհասցե հայտարարություններ սահմանային միջադեպերի մասին։ Հետևաբար նորից եմ կրկնում՝ սա արդյո՞ք հայկական կողմի պարտությունը չէ:

-Չկան տասնյակ հայտարարություններ: Մինսկի խմբի Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի սկզբունքների մասին վերջին հայտարարությունը (շփման գծում վերահսկողական մեխանիզմների ավելացում, հետաքննություն և այլն) թվագրված է այս տարվա մարտի 29-ով: Եվ մինչև այսօր քանի՞ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև:

- Մյուս կողմից, Մինսկի խումբը հետևողական չի՞ լինելու իր այս նախապայմանների կատարման համար, թե՞ բավարարվում են միայն հանդիպմամբ և պատրանքով, որ բանակցային գործընթացը շարունակվում է։

- Մինսկի խմբի համար ամենակարևորը բանակցային պրոցեսի շարունակելիությունն է: Բայց Երևանի և Բաքվի համար բանակցային բովանդակությունն ամբողջովին տարբեր է: Եթե ինչ-որ բաներ պետք է «զոհաբերվեն» բանակցային պրոցեսը փրկելու համար, Մինսկի խմբի համանախագահությունը պատրաստ է: Բայց այս պարագայում վաղ է խոսել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի սկզբունքների զոհաբերության և Հայաստանի դիվանագիտական պարտության մասին:

- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը Ալիևի օրինակով չխոսեց հանդիպմանը քննարկվելիք թեմաների մասին նախապես: Եվ նաև՝ այս պայմաններում ի՞նչի մասին են խոսելու Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, որը կամ որո՞նք են լինելու օրակարգի հարցերը:

-Չխոսեց, որովհետև բանակցությունների պրոցեսը մտած է փակուղի, ճնշումների ներքո է հանդիպումը: Բայց չեմ կարող ասել՝ ինչ օրակարգով, որտեղ, ում հետ և երբ: Անկեղծորեն, տեղյակ չեմ: Իրենց միջև վստահություն չկա: ՄԽ համանախագահության համար, նախ պետք է, որ Հայաստանը և Ադրբեջանը ցույց տան, որ պատրաստ են այս վստահության մթնոլորտը ձևավորել:

-Շատ փորձագետներ սկսել են խոսել այն մասին, որ ՌԴ-ն ցանկանում է ԵԱՏՄ մտցնել Ադրբեջանին, ինչի համար հայկական կողմին պարտադրում է տխրահռչակ «լավրովյան պլանը»: Նախ, որքանո՞վ եք համարում, որ դա կհաջողվի, ինչպես մեր դեպքում, և արդյո՞ք մեկ տարածքում մեր երկրների լինելը հնարավոր է: Այս պայմաններում Երևանն արդյոք ունա՞կ է որպես հակաքայլ դնել Արցախով ԵԱՏՄ մտնելու հարց:

-Այս հարցում, կարծում եմ, անհրաժեշտ է Հայաստանի իշխանություններին օգնել:





Губернаторы России
Москва

Сергей Собянин сообщил об открытии второго в Москве рыбного рынка





Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Социальный фонд выплатит остатки материнского капитала менее 10 тысяч рублей


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин: Разработки резидентов кластера «Ломоносов» превосходят аналоги



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Песня

Песня жителя Абдулино "Оренбургская красавица" украсила открытие международного форума




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья

Легенда мирового хоккея Игорь Ларионов - амбассадор бренда "Лошадиная сила"

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья


Марин Чилич

Эйсинг-777 // Марин Чилич стал самым низкорейтинговым чемпионом турнира АТР



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Топившего ребенка-инвалида тренера по плаванию задержали в Москве



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России