Հոկտեմբերի 12-ին Իսպանիայում կրկնակի տոն է նշվելու
Մադրիդի Պրադո թանգարանը, թագուհի Սոֆիայի անվան արվեստների կենտրոնը (Ռեյնա Սոֆիա թանգարանը), Տիսենի թանգարանը, ինչպես նաև 16 այլ պետական թանգարան Իսպանիայի տարածքում հոկտեմբերի 12-ին անվճար կաշխատեն:
Ինչպես հայտնում է Euromag-ը, հոկտեմբերի 12-ը կրկնակի տոն է Իսպանիայում՝ Սուրբ Կույս Պիլարի տոնը և Իսպանիայի ազգային տոնը (Իսպանիդադ): Սկզբնապես այդ օրը տոնվել է Իսպանիայի պատմական շրջաններից Արագոնում` որպես Պիլար աստվածամորը նվիրված տոն:
Բացի այդ, տոնակատարության շրջանակներում իրականացվող միջոցառումներով պայմանավորված՝ երկարաձգվելու են թանգարանների աշխատաժամերը: Ավելի երկար կաշխատեն Իսպանիայի հնագիտության թանգարանը, Ամերիկայի թանգարանը, Կերամիկայի ազգային թանգարանը և ուրիշներ: