Ռուս զբոսաշրջիկների նախընտրած ուղղություններից երկուսը հայկական քաղաքներ են
Զբոսաշրջային ուղևորություններին նվիրված ONETWOTRIP ծառայությունը որոշել է պարզել, թե որ ուղղություններն են առավել տարածված երիտասարդ ճանապարհորդների և 55-ից բարձր զբոսաշրջիկների շրջանում:
Euromag-ի փոխանցմամբ՝ վերլուծաբաններն ուսումնասիրել են 2016-ին և 2017-ին Ռուսաստանում վաճառված ավիատոմսերը դեպի հարյուրավոր ուղղություններ:
18-25 տարեկան հասակի զբոսաշրջիկների շրջանում ամենից շատ պահանջված են եղել Մադրիդը, Լիսաբոնը և Ցյուրիխը:
55-ից բարձր տարիքի ճանապարհորդները նախընտրում են ավելի շատ ուղևորվել Բուրգաս, Թել-Ավիվ և Երևան: Բարձր տարիքի ռուս զբոսաշրջիկների շրջանում մեծ տարածվածություն են վայելում նաև Գյումրին և Սոֆիան: