Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2017

Ամուսինս 7 տարի շարունակ ծեծում ու սպառնում է ինձ. ընտանեկան բռնության զոհ

0

37-ամյա Մարինան (անունը փոխված է), ով երեք երեխաների մայր է, ամուսնության 7 տարիներին մշտապես բռնության է ենթարկվում տանը: «Անընդհատ վեճեր են մեր տանը, հայհոյանքներ, սպառնալիքներ, ամուսինս ամենավերջին բառերն է ասում ինձ, երեխաներին, իր մորը»,- Tert.am-ի հետ զրույցում պատմեց նա: Մարինան նշում է՝ ամուսինը ոչ ադեկվատ է լինում խմիչքի ազդեցության տակ, իսկ երբ չի խմում՝ հանգիստ է լինում: Երրորդ երեխայի ծնունդից հետո ամուսինն առանձնացել է ընտանիքից, ասում է՝ երեխաների ձայնն իրեն խանգարում է:

«Նա վաղուց է այդպես եղել, այլ երկրում մարդ է սպանել, եկել է Հայաստան, ընտանիք ենք կազմել, երեք երեխա ունեցել: Ես նվիրվել եմ իրեն, ամեն ինչ նորմալ է եղել: Մենք նույն շենքում ենք ապրել, նրան այդ վիճակում չեմ տեսել: Ամուսնացել ենք մամայիս միջնորդությամբ. դե ես էլ երեսուն տարեկան էի: Իմ կյանքում տղամարդ չի եղել, բայց ես աղջիկ չեմ եղել այսպես ասած: Հիմա ինքն անընդհատ դա երեսովս է տալիս: Ես էլ ասում եմ՝ ուրեմն՝ չընդունեիր ինձ, հիմա ընդունել ես, շնորհակալ եմ քեզ: Համատեղ երեք երեխա ենք ունեցել»,- ասաց նա:

Ամուսինը երեխաներին ֆինանսական որևէ օժանդակություն չի ցուցաբերում, ավելին՝ կնոջ ձեռքից յոթ տարի շարունակ խլում է նպաստը: Եթե անգամ կնոջը 1000 դրամ է տվել, մանր է պահանջել՝ հաշվի չառնելով, որ երեք երեխաների համար անհրաժեշտ ֆինանսները, ծախսերը քիչ չեն: Նա աշխատում է, մանր-մունր աշխատանքներ գտնում՝ իր գրպանի ծախսերի հոգալու համար, կնոջն էլ ասում՝ ով է ասել, որ ես կնոջը պետք է փող տամ:

Մարինայի խնդրանքը՝ բժիշկի գնալ, բուժվել, ամուսինն անարձագանք է թողնում: Խմած ժամանակ երեխաների նկատմամբ էլ է փորձում բռնություն կիրառել, ասում է՝ «թքեմ ձեզ վրա, դուք իմ երեխաները չեք»:  «Ես անբարոյական չեմ, աղջիկ չեմ եղել, դա է իմ խնդիրը, բայց ես նվիրված եմ եղել նրան: Ուզում եմ, որ բռնությունը վերանա: Սպանությունները քիչ լինեն: Եթե ծնվել ենք, ապրենք այնքան, ինչքան Աստված կյանք է տվել»,- ասաց նա:

Հարցին՝ ինչն է իրեն պահում բռնարար ամուսնու կողքին՝ Մարինան պատասխանեց, որ երեխաները փոքր են, հայրը կողքին պիտի լինի, բնակարանից էլ բաժին ունեն, եթե ստանան՝ կհեռանա տնից: Նա մի քանի անգամ դիմել է Ոստիկանություն, սակայն ոստիկանները գալիս են այդ պահին, խոսում են ամուսնու հետ ու գնում:

Մարինան կարևորում է ընտանեկան բռնության դեմ օրենքի ընդունումը, ասում՝ բռնության ենթարկվողին, նախ և առաջ հոգեկան հանգիստ է պետք: «Ես ուզում եմ՝ իմ նյարդային համակարգը հանգիստ լինի, որ երեխաներիս վրա չազդի: Երեք երեխա եմ դաստիարակում, որքան հնարավոր է՝ հիմա նրանց հետ եմ պահում, բայց ինչպես էլ անես՝ ազդում է, երեք տարեկան երեխայի մոտ հայհոյում է, երեխան ինձ հարցնում է՝ մամա, դա ինչ է նշանակում»,- նշեց Մարինան:

Նա դեռ չի աշխատում, զբաղված է երեխաների խնամքով՝ դպրոց-մանկապարտեզ: Ասում է՝ բռնարարներն իրենք էլ, երևի, հոգու խորքում ուզում են փոխված լինել, իր ամուսինն, օրինակ, հաճախ խոստովանում է՝ սխալն անում է ու գիտակցում, որ սխալ է: Մարինան համոզված է՝ պետության աջակցության կարիքը կա, որպեսզի նման մարդիկ բուժվեն, ընտանիքները հանգիստ ապրեն:





Губернаторы России
Москва

Собянин: Работы в пяти корпусах нового кластера Бауманки практически завершены





Москва

В ТРЦ «Нора» прошёл квиз для музыкальных энтузиастов


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: В центре «Профессии будущего» обучают 75 востребованным специальностям



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Юрий Лоза

Певец Юрий Лоза заявил, что Киркоров подал в суд на Успенскую ради пиара




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Более двух тысяч спортсменов поучаствовало в параде на ВДНХ в Москве

Блогер Тарасов не смог выехать с тротуара и рассердился на водителя автобуса

Футболист Тарасов показал средний палец водителю автобуса в Москве


Ролан Гаррос

Фалей уступила в квалификации открытого чемпионата Франции по теннису



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Футболист Тарасов показал средний палец водителю автобуса в Москве



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России