Ծրագրավորողը ներկայացրել է iPhone-ը կոտրելու հեշտ տարբերակն ու դրանից պաշտպանվելու եղանակը
Հաքերները հեշտ միջոց են iOS օպերացիոն համակարգի օգտատերերի տվյալները գողանալու և iPhone-ը կոտրելու համար:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, այս մասին իր բլոգում ներկայացրել է ծրագրավորող Ֆելիքս Կրաուզեն, որը նաև ցուցադրել է այն հնարքը, որի միջոցով հաքերները կարող են ձեռք բերել Apple ID-ի գաղտնաբառը:
Նրա խոսքով՝ հավելվածների ծրագրավորողները կարող են կեղծել հատուկ պատուհանը, որը սովորաբար հայտնվում է iOS-ում, երբ անհրաժեշտ է լինում գրանցել գաղտնաբառը գնումը հաստատելու կամ Game Center-ին միանալու համար:
Apple-ի փաստաթղթերում ներկայացված են նման պատուհանների ձևակերպման օրինակներ, իսկ դա նշանակում է, որ գրեթե յուրաքանչյուր ծրագրավորող կարող է պատճենել այն և ներմուծել իր հավելվածում:
Չարագործների զոհը չդառնալու համար ծրագրավորողը խորհուրդ է տալիս հավելվածից դուրս գալ, հենց որ կհայտնվի հաշվի գաղտնաբառը գրելու պահանջը: Եթե հավելվածի հետ միասին փակվի նաև այդ պահանջը, ապա դա կեղծ է եղել, իսկ եթե մնա, ապա դա համակարգային է: