Օզիլի գործակալ. Մենք նոր պայմանագրի շուրջ բանակցություններ ենք վարում Արսենալի հետ
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի գործակալ Էրկութ Սոգութը խոսել է իր հաճախորդի նոր պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների մասին:
«Օզիլը ցանկանում է ևս 2-3 տարի անցկացնել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Մեր բանակցություններն «Արսենալի» հետ շարունակվում են: Այն լավ ընթացք ունի»,- գործակալի խոսքն է մեջբերում «The Telegraph»-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «զինագործների» հետ նախատեսված է մինչև 2018 թվականը: