Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տաջիկստան
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տաջիկստան՝ մասնակցելու այսօր Դուշանբեում մեկնարկող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում կքննարկվեն օրակարգային հարցեր և կստորագրվեն համաձայնեցված փաստաթղթեր։