ԱՄՆ-ում լուսանկարիչն 9 տարի լուսանկարել է աշխատանքի գնացող մարդկանց՝ ցույց տալով նրանց փոփոխությունները (լուսանկարներ)
Մեզնից շատերի կյանքի անբաժան և ոչ միշտ այնքան հաճելի մասն աշխատանքային առօրյան է. համարյա ամեն օր մենք արթնանում ենք նույն ժամին, պատրաստվում և գնում աշխատանքի: Ակնհայտ է, որ մեծ քաղաքներում սա շատ ավելի երկար և հյուծիչ գործընթաց է:
Այսպես, ԱՄՆ-ում բնակվող դանիացի լուսանկարիչ Պետեր (դանիերենով Պետեր, անգլերենով՝ Փիթեր) Ֆանչը 9 տարի լուսանկարել է աշխատանքի գնացող մարդկանց՝ ցույց տալով, թե ինչպես են նրանք փոխվում ժամանակի ընթացքում:
Bored Panda-ն գրում է, որ Ֆանչը լուսանկարել է նույն վայրում՝ Նյու Յորքի Կենտրոնական կայարանում, և նրան հաջողվել է անմահացնել ոչ միայն քնաթաթախ մարդկանց դեմքերի արտահայտություններն ու սուրճը, որ նրանք ըմպում են, այլ նաև ժամանակի պարտադրած փոփոխությունները:
«Դժվար է հավատալ, որ կարելի է գտնել մարդկանց, որոնք ավելի քան 10 տարի անում են նույն բանը: Սա այնպիսի «նյույորքյան» բան է՝ նորից ու նորից անել նույն բանը», - պատմել է լուսանկարիչը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 2007-2016 թվականներին արված լուսանկարները տեղ են գտել «42nd and Vanderbilt» կոչվող գրքում: Այս հսկայական կատալոգում ներառվել են առավոտյան ժամը 8:30-ից 9:30-ն արված լուսանկարներ:
Ֆանչի խոսքով՝ լուսանկարները խմբագրելու ընթացքում ինքը գիտակցել է, որ նույն ժամին նույն վայրում նկարահանումներ անելը հիանալի արդյունք է ապահովել. իրեն հաջողվել է 2 կամ 3 անգամ բռնացնել նույն մարդկանց՝ երբեմն մի քանի տարվա դադարով՝ այս կերպ հետևելով նրանց փոփոխություններին:
2007
9 տարի անց
2007 թվական
5 տարի անց