Իրանում մինչև տարեվերջ կարող է տեղի ունենալ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ հանդիպում. Պուտինի օգնական
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Իրանի և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպման համար Պուտինի այցը Թեհրան կարող է տեղի ունենալ մինչև այս տարվա վերջ, գրում է РИА Новости գործակալությունը:
Պատասխանելով լրագրողների հարցին՝ Ուշակովը հաստատել է, որ նման պլաններ Կրեմլում կան:
«Նման ծրագիր որպես այդպիսին կա: Եռակողմ հանդիպում՝ Ռուսաստան, Իրան, Ադրբեջան», - հստակեցրել է Պուտինի օգնականը:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: