Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2017

Զինվորի սպանությունը կապված էր Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման հետ. ադրբեջանցիների հետ պայմանավորվելն ուղղակիորեն վտանգավոր է. Ստ. Գրիգորյան

0

Մենք բավականին ծանր վիճակում ենք հիմա գտնվում, մի կողմից աշխարհն ուզում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն, մյուս կողմից՝ համաձայնում ես, կրակն ես ընկնում: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում:  

«Ավանդույթ է, եթե կա կոնֆլիկտ, կողմերը պետք է պատրաստ լինեն բանակցել կամ հանդիպել, ու դու չես կարող աշխարհին ասել՝ մենք չենք գնա հանդիպմանը՝ դա բացասական կանդրադառնա Հայաստանի իմիջի վրա»,-ասել է Ստեփան Գրիգորյանը:

Թեև խոսվում էր մինչև տարեվերջ հանդիպում կազմակերպելու մասին, բայց քաղաքագետը չգիտի՝ այդ գագաթնաժողովը նկատի ունեի՞ն, թե այլ:

«Դեպքերը նույն հաջորդականությամբ կրկնվեցին: Ե՛վ օգոստոսին, մինչև Նալբանդյան-Մամեդյարով սեպտեմբերյան հանդիպումը, և՛ հիմա նույն բանը եղավ: Երբ հայկական կողմը հանդիպման համաձայնություն է տալիս, ադրբեջանցիները սկսում են կրակել, սպանում են մեր զինվորներին և սկսում են ինչ-որ հայտարարություններ անել, որոնք կա՛մ անհեթեթ են, կա՛մ պրովոկացիոն, բառիս բուն իմաստով սադրանք են»,-վերլուծել է քաղաքագետը:

Նա հիշեցրել է, որ երկու օր առաջ Ալիևն իրենց կառավարության առջև հանդես եկավ, Ղարաբաղի մասին ինչ-որ անիմաստ, անհեթեթ բաներ ասաց: Բացի այդ, իրենք կրակեցին ու այս անգամ ոչ թե շփման գծում, այլ հայ-ադրբեջանական սահմանին:

«Զինվորի սպանությունը կապված էր Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման հետ, որը համաձայնեցված է, որ պետք է լինի, Սոչիում, թե այլ տեղում՝ կարևոր չէ: Սա նշանակում է, որ ադրբեջանցիների հետ պայմանավորվելն ուղղակիորեն վտանգավոր է: Անկանխատեսելի քայլեր են անում, կամ կանխատեսելի բացասական քայլեր: Այո, բավական լուրջ վիճակում ենք, մի կողմից ես միանշանակ ճիշտ եմ համարում, որ պետք է համաձայնել մասնակցել հանդիպմանը, որ փորձ արվի վերսկսելու բանակցային պրոցեսը, մյուս կողմից՝ դու տեսնում ես, թե ում հետ գործ ունես»,-նշել է Ստեփան Գրիգորյանը:

Ըստ նրա՝ Ալիևի այդ ելույթն ուղղված էր և՛ միջազգային հանրությանը, և՛ մեզ: Ոչ մի բառ չի խոսվում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին, նորից իրենց երգն են երգում, ասում են՝ մենք Հայաստանի պարանոցին փաթաթեցինք մեր պայմանները, մեր ուզած օրակարգով կգնան բանակցությունները:

«Դա նշանակում է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից իրենք վախենում են, քանի որ այնտեղ կան հետաքննության մեխանիզմների ներդրման, վստահության մթնոլորտի ստեղծման մասին և այլն: Ես կարծում եմ՝ այս հանդիպումներն իրենք փորձում են օգտագործել նորից նախապայմաններ դնելու համար: Նախապայմանային քաղաքականություն են վարում: Իրենք ասում են՝ զորքերն ինչ-որ տեղերից դուրս բերեք, ես նույնիսկ չեմ հասկանում՝ ո՞ր տարածքների մասին են խոսում, ի՞նչ իմաստ ունի դրա մասին խոսելը, բայց իրենք ասում են՝ զորքերը դուրս բերեք, նոր կխոսենք»,-ասաց նա։

Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ն ունեն պարտավորություններ Հայաստանի առջև ու երբ որ մենք ասում ենք՝ Ղարաբաղի դեպքում ինչո՞ւ չեք արձագանքում, իրենք ասում են՝ դե, այս հարցը Մինսկի խմբի շրջանակներում է որոշվում. «Ես էլ ասում եմ՝ հիմա Ադրբեջանի դիպուկահարը կրակել է Հայաստանի սահմանին կանգնած զինվորին: Հիմա իրենք հայտարարություն կանեն, որ տեղը դնեն Ադրբեջանին: Ես կարծում եմ՝ մեր իշխանություններն այդ հարցը պետք է դնեն: Հայ-ադրբեջանական սահմանին զինվոր է զոհվել, կարձագանքե՞ն ՀԱՊԿ-ն և Ռուսաստանը: ՀԱՊԿ-ի գեներալներից մեկը մի քանի օր առաջ ասաց՝ եթե վտանգ լինի Հայաստանի ուղղությամբ ՝ մենք կպաշտպանենք, ինչի՞ հետ է դա կապված: Իրենք գիտեն, որ Հայաստանում տրամադրությունները լուրջ փոփոխությամբ են ենթարկվում, հասարակությունն ավելի կրիտիկական է տրամադրված Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նկատմամբ, ու ուզում են մեղմացնել»:

Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ՝ հայկական կողմը պետք է ի պաշտոնե դիվանագիտական խողովակներով ասի՝ արձագանքեք, կամ, օրինակ՝ այս սադրիչ ելույթի հարցը պետք է անպայման դնել Մինսկի խմբի առջև և ասել՝ մինչև նախագահների հանդիպումն ինչպե՞ս կարելի է այդպիսի ագրեսիվ մեսիջ ուղարկել:





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Более 12 тысяч жителей Москвы и Московской области получают повышенную пенсию за работу в сельском хозяйстве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Для московских школьников провели свыше 400 экскурсий на предприятия



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Певица

Певица Пелагея рассказала, что иногда плачет из-за родного Новосибирска




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Юбилейные медали получат почти 6 тысяч бамовцев

В Кузьминках обустраивают пространство для отдыха и занятий спортом

Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»: лидируют темы ИИ, кибербезопасности граждан и цифровизации отраслей народного хозяйства


Уимблдон

Российские теннисисты подпишут декларацию о нейтралитете для участия в Уимблдоне



Новости Крыма на Sevpoisk.ru


Происшествия

Военные следователи приняли участие в патриотической акции «Свеча памяти» в городе-герое Севастополе



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России