Իսպանիայում շքերթի մասնակցող կործանիչ է կործանվել (տեսանյութ)
Իսպանիայում կործանվել է Eurofighter կործանիչը, որը մասնակցում էր ազգային տոնի կապակցությամբ անցկացվող շքերթին: Այդ մասին հայտնում է The Washington post-ը:
Ինչպես հայտնել է Իսպանիայի պաշտպանության նախարարության խոսնակը, կործանիչի օդաչուն զոհվել է:
Կործանիչը կործանվել է շքերթից վերադառնալու ճանապարհին՝ հարավարևելյան Իսպանիայում: Այն շքերթին մասնակցող չորս Eurofighter-ներից մեկն էր: Հաղորդվում է, որ օդաչուն չի հասցրել ինքնանետվել:
Խոսնակը հայտնել է, որ կործանիչը վթարի է ենթարկվել Իսպանիայի մայրաքաղաքից մոտ 300 կիլոմետր հեռավորության վրա՝ ռազմաբազայի մոտակայքում:
Մադրիդում Իսպանիայի ազգային տոնի կապակցությամբ շքերթ է անցկացվել, որին մասնակցել է 4.000 զինվորական, այդ թվում՝ Ազգային ոստիկանության և Քաղաքացիական գվարդիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև ռազմական տեխնիկա:
Accidente aéreo en la Base Aérea de Los Llanos. #albacete pic.twitter.com/4D488KICpO
— MARIO_RP (@marioruiz_ab) October 12, 2017