Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2017

Այդ բառն Իգիթյանի բառապաշարի բաղկացուցիչ մասն է, և կարելի է ենթադրել, թե նա ինչպես է խոսում իր ընտանիքի անդամների հետ. Մարինա Խաչատրյան

0

Երևանի ավագանու նիստերը վերածվում են գավառական շուկայի: Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում:

«Այստեղ կա՛մ առուծախի հարցեր են քննարկվում, կա՛մ նվիրատվության հարցեր, կա՛մ ինչ-որ պարգևներ տալու հարցեր: Որևէ ռեալ հարց, որ վերաբերի Երևան քաղաքին, նրա բնակիչներին, քաղաքացիների շահերին, այս բազմաթիվ նիստերի ընթացքում այդպես էլ չեն քննարկվում»,-ասել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի»-ի անդամը:

Ինչ վերաբերում է նիստի ընթացքում ավագանու անդամների պահվածքին, ապա նա նշել է, որ մինչ այս նման դիմադրության նրանք չէին հանդիպել, այսինքն՝ բերվել էր օրակարգը, որը շատ արագ ընդունվել էր, և այսքան երկար չէին տևել նիստերը: Այդպիսի քննարկումներ,  հարցադրումներ, ելույթներ չէին եղել:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դժգոհել էին պատվավոր քաղաքացու կոչման համար առաջադրված անձանց  ընտրությունից: ՀՀԿ խմբակցության անդամները նրանց սաստել էին տեղերից, այդ թվում էր եղել նաև ճարտարապետ Լևոն Իգիթյանը, ով անպարկեշտ արտահայտություն էր արել «Երկիր Ծիրանի»-ի անդամների հասցեին: 

«Բնականաբար, հասկանալի է, որ մարդիկ կան, ովքեր նյարդայնանում են, որ ստիպված պետք է աշխատեն, մարդիկ կան, ովքեր իրենց չեն կարողանում տիրապետել, մարդիկ կան, ովքեր իրենց ցույց տալու կարիք ունեն, դիվիդենտներ հավաքելու: Ըստ լուրերի՝ նաև դրա դիմաց գումար են վաստակում կամ ինչ-որ ծառայություններ են ստանում: Այդպիսով՝ մեր ժողովուրդն այլևս հավանաբար չի զարմանում ներկայիս ավագանու շատ անդամների վարքագծից»,-ասաց նա։

Մարինա Խաչատրյանը տեղեկացրել է, որ տարիներ շարունակ այնտեղ գործում է էլեկտրոնային քվեարկության համակարգ, գրանցման համակարգ, բայց ինչքան էլ իրենք բարձրաձայնել են, միևնույն է, այդ քվեարկության և գրանցման համակարգը մինչ օրս չի գործում: Նրա խոսքով՝ երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները հարց են ուղղում, ստանում են «շուտով կգործի» պատասխանը:

Անդրադառնալով Երևանի ավագանու ՀՀԿ անդամ Լևոն Իգիթյանի հետ կապված միջադեպին, «Երկիր Ծիրանի»-ի անդամն ասել է. «Նիստի ժամանակ, մենք դա չէինք կարող լսել, նա, հավանաբար այնքան խիզախություն չուներ, որ այդպիսի բան մեզ ասեր: Ես ուզում եմ հավատալ, որ Լևոն Իգիթյանը մեզ վիրավորելու և նման արտահայտություն ուղղելու ցանկություն չուներ: Նա դա անում էր իր ղեկավարների, իր վերնախավի մոտ  երևալու և որոշակի ծառայություններ, արտոնություններ կամ գումար ստանալու համար: Ես նրան խղճում եմ, նա խղճուկ մարդ է, որովհետև տղամարդը, իսկական տղամարդը նման արտահայտություններ իրեն թույլ չի տա»:

Մարինա Խաչատրյանի խոսքով՝ եթե նույնիսկ Լևոն Իգիթյանն ասել է, պարտավոր է հիմնավորումներ ներկայացնել և չհրաժարվել իր խոսքերից:

«Եթե Լևոն Իգիթյանն ասել է, որ պարզապես իր զրուցակցի հետ էր խոսում, ապա եկեք փաստենք, որ նա եկել էր աշխատելու և փաստացի իր աշխատանքը չի կատարում, աշխատանքի ժամին այլ բաներով է զբաղված: Մյուս կողմից հասկանալի է դառնում, որ Իգիթյանի բառապաշարի բաղկացուցիչ մասն է կազմում այդ բառը, և կարելի է ենթադրել, թե նա ինչպես է խոսում իրեն շրջապատող մարդկանց հետ, իր ընտանիքի անդամների հետ: Մի խոսք կա, որին ես միշտ հետևում եմ: Ասում են՝ մի իջիր հակառակորդիդ մակարդակին, քանի որ նա այդ մակարդակում պրոֆեսիոնալ է և քեզ կարող է այնտեղ ոչնչացնել»,-ասաց ԵԾ անդամը։





Губернаторы России
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы





Москва

За прошедшую неделю подмосковные росгвардейцы обеспечили безопасность более 200 мероприятий


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Николай Цискаридзе

Цискаридзе высказался о спасении Волочковой




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск


ATP

Теннисисты Медведев и Рублев сохранили позиции в рейтинге ATP



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России