Տարօրինակ իրեր, որոնք անհավանական գներով վաճառվել են աճուրդում (լուսանկարներ)
Յուրաքանչյուր ապրանք ունի իր գինը, և երբեմն դժվար է լինում հասկանալ՝ ինչու այս կամ այն իրն ընդհանրապես վաճառքի է հանվում և մանավանդ ձեռք բերվում անհավանական թանկ գներով:
AdMe.ru-ն պատմել է՝ ինչքան են մարդիկ պատրաստ վճարել ամենատարօրինակ և առաջին հայացքից ոչ անհրաժեշտ իրերի համար:
Բրիթնի Սփիրզի մաստակը, 216 դոլար
Լոնդոնի հյուրանոցներից մեկի ռեստորանի մատուցողը վաճառքի է հանել Բրիթնի Սփիրզի մաստակը:
Արտաշունչ տարայում, 530 դոլար
Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երկրպագուն համացանցային աճուրդում ձեռք է բերել նրանց արտաշունչը պարունակող տարան:
Օգտագործված թաշկինակ, 5.300 դոլար
Բարեգործական աճուրդում վաճառվել է թաշկինակը, որով դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը երկու անգամ սրբել է քիթը՝ թողնելով շրթներկի հետք, և ավելի ուշ թողել դրա վրա իր ստորագրությունը:
Հիտլերի հեռախոսագիրքը, 45 հազար դոլար
Հիտլերի հեռախոսագիրքը և ձեռատետրը, որում ավելի քան 200 հեռախոսահամար կա, աճուրդում վաճառվել է սպասվածից երկու անգամ թանկ գնով: Գնորդը, ինչպես նաև նրա պլանները կոնտակտների վերաբերյալ անհայտ են մնացել:
Մազափունջ, 115 հազար դոլար
Ամերիկացի երաժիշտ Էլվիս Փրեսլիի վարսավիրը 1958 թվականին հավաքել է այս փունջը նրա մազերը կտրելուց հետո:
Էյֆելյան աշտարակի հատված, 220 հազար դոլար
Սա Էյֆելյան աշտարակի այն հատվածն է, որով 1889 թվականին կառույցի հեղինակ, ինժեներ Գուստավ Էյֆելը բարձրացել և բացել է լեգենդար հուշարձանը:
Ջութակ «Տիտանիկից», 1.7 միլիոն դոլար
Այս գործիքը երաժիշտները նվագել են խորտակվող նավի վրա: Ջութակի իսկական լինելը ստուգելու համար մոտ 7 տարի է պահանջվել, սակայն վեճերը շարունակվում են մինչ օրս: