103news.com
World News in Armenian
Октябрь
2017

ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է 12.000 եվրո վճարել Եհովայի վկաների գործով

0

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Ադյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի իշխանություններին 12.000 եվրո վճարել հայցվորներին: Այդ մասին հայտնում է ՄԻԵԴ-ի կայքը:


Հայաստանի Հանրապետության դեմ բողոքը ներկայացրել էր Հայաստանի չորս քաղաքացի՝ Արթուր Ադյանը, Գարեգին Ավետիսյանը, Հարություն Խաչատրյանը և Վահագն Մարգարյանը՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա՝ 2011 թվականի դեկտեմբերի 6-ին:


Հայցվորները ՄԻԵԴ-ում բողոքել են, որ իրենց նկատմամբ կայացված դատավճիռները խախտել են կոնվենցիայի 9-րդ հոդվածը, և նրանց կալանքը հիմնված է եղել դատարանների կողմից կարծրատիպային փաստարկների վրա:


Հայցվորները եղել են «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամ, երկուսը՝ Երևանից, մեկը՝ Ծաղկավանից, մյուսը՝ Կապանից:


2011 թվականի մայիսին և հունիսին նրանց կանչել են զինվորական ծառայության, նրանք չեն ներկայացել՝ փոխարենը նամակներ ուղղելով զինկոմիսարիատ և շրջանային դատախազություն՝ հրաժարվելով զինվորական կամ այլընտրանքային ծառայության անցնել:


Հայցվորների դեմ զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու մեղադրանքներ են ներկայացվել, և նրանք դատապարտվել են ազատազրկման:


Նրանք պնդել են, որ իրենք Եհովայի վկաներ են, և եկել են եզրակացության, որ եվրոպական չափանիշներով՝ առաջարկվող ծառայությունը փաստացիորեն քաղաքացիական բնույթ չի կրել, քանի որ այն վերահսկել են զինվորական իշխանությունները: Նրանց հավատը, մինչդեռ, թույլ չի տվել նրանց ուղղակիորեն կամ անուղղակիորեն աշխատել ռազմական համակարգի համար:


Բացի այդ, օրենքով նրանցից պահանջվել է մնալ ծառայության վայրում ամբողջ օրը՝ շաբաթը յոթ օր, ինչը նման է եղել տնային կալանքի և անընդունելի է եղել հայցվորների համար: Նրանք պնդել են, որ զինվորական ծառայություն կամ հասանելի այլընտրանքային ծառայություն իրականացնելու պահանջը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով երաշխավորված իրենց իրավունքները:


Նրանք, բացի այդ, նշել են, որ այլընտրանքային աշխատանքային ծառայողի գրքույկի կազմի վրա եղել է զինանշանը և «Հայաստանի զինված ուժեր» խոսքերը: Բացի այդ, այլընտրանքային ծառայությունը բնույթով եղել է պատժիչ, քանի որ այն տևել է 42 ամիս և այլընտրանքային աշխատանքային ծառայողները ստիպված են եղել 24 ժամ մնալ ծառայության վայրում:


Վերոնշյալ պատճառներով նրանց հավատն իրենց թույլ չի տվել կատարել Հայաստանում հասանելի այլընտրանքային ծառայությունը: Նրանք նշել են, որ պատրաստ են այլընտրանքային ծառայություն անցնել, եթե այն կապված չլինի ռազմական իշխանությունների հետ և չխախտի իրենց կրոնական համոզմունքները:


Հայցվորները, բողոքարկելով իրենց դատավճիռերը, պնդել են, որ դրանք չեն հետապնդել հրատապ սոցիալական պահանջ և անհրաժեշտ չեն եղել ժողովրդավարական հասարակությունում:


2012 թվականին Վճռաբեկ դատարանը դիմումատուների բողոքներն անընդունելի է ճանաչել:


2013 թվականի հոկտեմբերի 8-ին և 9-ին հայցվորները համաներումից հետո ազատ են արձակվել՝ բանտում անցկացնելով իրենց ազատազրկման ժամկետից 26-ից 27 ամիս:


ՄԻԵԴ-ը նշել է, որ իր խնդիրն է եղել վճռել, թե արդյոք ձեռնարկված միջոցները հիմնավորված և համաչափ են եղել, և նշել է, որ պետությունը, որը չի ներկայացրել պարտադիր զինծառայության այլընտրանքներ անձի խղճի և զինվորական պարտականությունների միջև հնարավոր կոնֆլիկտը հաշտեցնելու համար, պետք է ներկայացնի համոզիչ պատճառներ ցանկացած միջամտություն արդարացնելու համար, մասնավորապես՝ պետք է ցույց տա, որ դա անհրաժեշտ սոցիալական պահանջ է:


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ խախտվել է հայցվորների խղճի և կրոնի ազատության իրավունքը, իսկ դատարանները չեն տրամադրել բավականաչափ պատճառներ հայցվորներից երեքին կալանավորելու համար:





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Как и где заказать вкусные бургеры на дом?


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: К учебному году в МЭШ обновили популярные сервисы и запустили новые



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Uriah Heep

Легендарная хард-рок группа Uriah Heep готовится к прощальному мировому турне




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

«Дуэль испанских тренеров». Сегодня ФК «Оренбург» в гостях сыграет с ФК «Химки» (Московская область)

Сборная РФ завоевала 6 золотых медалей на международной олимпиаде по астрономии

Московское «Динамо» в гостях победило «Амур» в матче КХЛ


WTA

Вероника Кудерметова победила Викторию Томову и пробилась в полуфинал WTA-500 в Сеуле



Новости Крыма на Sevpoisk.ru


Новости 24 часа

Родители 317,2 тыс. детей в Московской области получают единое пособие



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России