Բելառուսում գտել են 60-ամյա տղամարդուն, որը 3 ամիս թափառել է անտառներում (լուսանկարներ)
Բելառուսի Ելսկի շրջանում որոնողափրկարարական թիմի կամավորները գտել են հուլիսի վերջից անհետ կորած 60-ամյա Ստեփան Խամուտովսկուն. տղամարդը երեք ամիս անցկացրել է անտառներում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ինչպես «Sputnik Բելառուս»-ին հաղորդել են տեղական իշխանությունները, տղամարդու կորստի մասին դիմում է գրել նրա ավագ քույրը` անհետացումից 18 օր անց: Նախկինում ևս տղամարդը լքել է տունը՝ երբեմն չվերադառնալով մոտ երկու շաբաթ, սակայն նա միշտ ինքնուրույն հետ է եկել տուն:
Տղամարդու հոգեկան առողջության վերաբերյալ տվյալներ չեն հաղորդվում: