Դոմինիկյան Հանրապետությունում ռուս մերկ կինը դուրս է եկել ընթացքի մեջ գտնվող մեքենայի պատուհանից և մահացել
Դոմինիկյան Հանրապետությունում գտնվող ռուս կին զբոսաշրջիկը մեքենայի արագ ընթացքի ժամանակ գլուխն ու մարմնի կեսը դուրս է հանել ավտոմեքենայի պատուհանից, ինչի հետևանքով մահացու հարված է ստացել:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով դոմինիկյան աղբյուրը, ՌԴ 35-ամյա քաղաքացի Նատալյա Բորոդինան զոհվել է: Միջադեպի պահին զբոսաշրջուհին Ուկրաինայի քաղաքացի Իվանա Բոյրաչուկի հետ միասին է եղել մեքենայում, որն էլ տեսագրել է վթարն իր բջջայինով:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է կիսամերկ կինը կիսով չափ դուրս գալիս մեծ արագությամբ ընթացող մեքենայի պատուհանից, ինչից վայրկյաններ անց գլուխը հարվածում է ճանապարհային ցուցանշանին:
Կինը հոսպիտալացվել է, սակայն մահացել է հիվանդանոցում: