Իտալիայի ափերի մոտ 36 ժամ տևած գործողությունից հետո հաջողվել է փրկել 600 ներգաղթյալի
Միջերկրական ծովում՝ Իտալիայի ափերի մոտ, հաջողվել է փրկել աֆրիկյան երկրներից մոտ 600 ներգաղթյալի, հայտնում է russian.rt.com-ը։
Նշվում է, որ փրկարարական գործողությունը տևել է 36 ժամ։ Ներգաղթյալները տեղափոխվել են սիցիլիական Պալերմոյի նավահանգիստ։
Սեպտեմբերին Հունաստանի իշխանությունները հայտնել էին Կրետե և Լեսբոս կղզիների ափերի մոտ 210 ներգաղթյալի փրկելու մասին։