Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2017

Հայաստանը պետք է ճանաչի Իրաքի քրդերի անկախությունը նրանց կողմից Ղարաբաղի անկախությունն ու Հայոց Ցեղասպանության եղելությունը ճանաչելու դիմաց. կոնֆլիկտաբան

0

Ճիշտ չի լինի, եթե Հայաստանը առաջինը կամ առաջիններից մեկը ճանաչի Իրաքի քրդերի անկախությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բոստոնաբնակ կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանը:

Վերջինս նշեց, որ եթե անգամ մի շարք պետություններ ճանաչեն իրաքյան քրդստանի անկախությունը, ապա Հայաստանը պետք է դիմի այդ քայլին միայն մեկ դեպքում, եթե Իրաքի քրդերն էլ ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու Հայոց Ցեղասպանության եղելությունը:

«Եկեք մի պահ պատկերացնենք, որ Քրդստանը ճանաչվում է մի շարք պետությունների կողմից ու հարց է առաջանում՝ Հայաստանը պե՞տք է ճանաչի Իրաքի քրդերի անկախությունը, թե ոչ: Եթե Հայաստանը պետք է ճանաչի նրանց անկախությունը, ապա դա պետք է արվի նրանց ճանաչման դիմաց: Իրաքի Քրդստանը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունն ու Հայոց Ցեղասպանության եղելությունը և միայն դրանից հետո կարելի է ճանաչել Քրդստանի անկախությունը»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը:

Կոնֆլիկտաբան խոսքով՝ Իրաքի քրդերը պատրաստ էին անկախանալ դեռ 8 տարի առաջ և այնպես չէ, որ տեղի ունեցածն անակնկալ էր: «Խաղն ավելի բարդ է, քան մեզ թվում է: Մեզ թվում է, որ Քրդստանը մոտ է անկախությանը, բայց դա այդպես չէ: 8 տարի առաջ ես Քրդստանում էի, այն ժամանակ էլ իրենք պատրաստ էին անկախանալ:

Ես վարում էի շիա-արաբների հետ բանակցություններ ու նրանք հարցնում էին Բարզանիին (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին)՝ ե՞րբ եք մտադիր անկախության հանրաքվե անցկացնել: Ու Բարզանին պատասխանում էր, որ, քանի դեռ Իրաքը փոքրամասնությունների շահերն է պաշտպանում, իրենք չեն գնա այդ քայլին, բայց եթե Իրաքը «սադդամական պետություն» դառնա, մենք կհայտարարենք, որ անկախ ենք: Սադամը չի վերադարձել Բաղդադ, բայց նրանք նպատակը՝ Քիրքուկը վերահսկել, չհաջողվեց»,- ասաց Մարտիրոսյանը:

Որպեսզի Իրաքի Քրդստանը ճանաչվի անկախ, դրա համար, ըստ կոնֆլիկտաբանի, հարկավոր է «հովանավոր», իսկ միակ պետությունը, որը քրդերի անկախացումից հստակ շահեր է հետապնդում՝ Իսրայելն է:

«Իսրայելի շահերից է, որ Քրդստանը անկախ ճանաչվի, բայց Իսրայելը չի լինի առաջին պետությունը, որը կճանաչի անկախությունը»,- ասաց նա:

Հարցին՝ ԱՄՆ-ն ուզո՞ւմ է Իրաքի Քրդերի անկախացումը, Մարտիրոսյանը պատասխանեց, որ ԱՄՆ պարագայում հստակ դիրքորոշում չկա, որովհետև Միացյալ Նահանգները շահեր ունեն նաև Բաղդադից:

Ինչ վերաբերում է հայաստանյան փորձագիտական շրջանակներից հնչող այն առաջարկներին, որ Հայաստանը կարող է միջնորդ լինել, բանակցությունների համար հարթակ, ապա Արթուր Մարտիրոսյանն ասաց, որ միջնորդ լինելու համար երկու կողմերն էլ պետք է համաձայնեն: «Այնպես չէ, որ Երևանում մի ինտելեկտուալ կարող է նստել ու առաջարկել, որ Հայաստանը միջնորդ դառնա, դա չի նշանակում, որ հնարավորությունը մեծանում է»,- նշեց կոնֆլիկտաբանը։

Արթուր Մարտիրոսյանը քիչ հավանական համարեց պատերազմի հնարավորությունը՝ նշելով, որ ամերիկյան քաղաքական միտքը դրան հակված չէ: Իսկ հարցին՝ հնարավո՞ր է Թուրքիան ռազմական փորձեր կատարի կանխելու՝ Իրաքի քրդերի անկախացման գործընթացը, Մարտիրոսյանը պատասխանեց, որ Ռ. Թ. Էրդողանին թվում էր, որ ինքը հասել է իր նպատակին, որ անկախության հանրաքվե չի լինի, բայց եղավ հակառակը:

«Էրդողանին թվում էր, որ Բարզանիի հետ պայմանավորվել էր, իրենք մտածում էին, որ Քրդստանը անկախության հանրաքվեի չի անի: Քրդստանում մի ասացվածք կա՝ մենք ոչ մի ընկեր չունենք, բացի լեռներից: Եվ իսկապես, սա լիարժեքորեն բացահայտում է իրենց վիճակը, որովհետև նրանք չունեն գեթ մեկ հարևան, որը կողմ է իրենց անկախացմանը: Քրդստան ստեղծելու միակ հույսը այլ պետություններում քրդերի առկայությունն է: Սիրիայի, Թուրքիայի և այլ պետությունների քրդերի շնորհիվ է, որ հնարավոր է ստեղծել Քրդստան: Իսկ Իրաքի քրդերը կարող են այս կարգավիճակում էլ զարգանալ, առանց անկախության ճանաչման»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը:





Губернаторы России
Москва

Собянин: в ТиНАО будет построено 10 детских садов и 11 поликлиник





Москва

Врач дерматолог-косметолог Мадина Байрамукова: в чем отличие химических фильтров от физических


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: в ТиНАО будет построено 10 детских садов и 11 поликлиник



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Ольга Бузова

Ольга Бузова приехала в тульский пединститут




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Две бронзы выиграли забайкалки на международных соревнованиях по киокусинкай «Moscow Cup 2024»

Москва передала два спортобъекта в аренду частным операторам с начала 2024 года

Чья компания сильнее всех?


ATP

Теннисист Медведев потеряет место в рейтинге ATP



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Воскресшего Иисуса могут дополнительно установить в церквях, вместо черепа.



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России