Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2017

Եհովայի վկա հատուկ չեն դառնում, բայց առաքելական եկեղեցու սպասավոր հատուկ դառնում են բանակում չծառայելու համար. Ավետիք Իշխանյան

0

2004 թվականից մինչև 2013 թվականը ՀՀ-ի դեմ գանգատներ Եհովայի վկաներն ունեցել են ՄԻԵԴ-ում, իսկ 2013 թվականին «Այլընտրանքային ծառայության մասին օրենքում կատարված փոփոխություններից հետո Եհովայի վկաները չեն բողոքում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով Եհովայի վկաներ «Ադյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճռին, որով Մարդու իրավունքների դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է 12.000 եվրո վճարել հայցվորներին:

«2004 թվականին Հայաստանն ընդունեց «Այլընտրանքային  ծառայության մասին» օրենքը, որպես Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորություն, սակայն այդ օրենքը, որը բավական քննադատվեց նաև հայ հասարակության կողմից և Վենետիկի հանձնաժողովի կողմից, որովհետև այն չէր ապահովում լիարժեք քաղաքացիական ծառայությունը: Ուրեմն 2004 սեպտեմբերից օրենքը մտավ ուժի մեջ Եհովայի վկաներն անցան այլընտրանքային ծառայության, որը տևում էր չորս տարի   և վերահսկողությունը կատարվում էր ռազմական ոստիկանության և զինվորական դատախազության կողմից»,- ասաց Իշխանյանը:

Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով էլ 2005-ին Եհովայի վկաները բողոքեցին, որ օրենքով նախատեսվածը լիարժեք քաղաքացիական ծառայություն չէ, և իրենց համոզմունքներին դեմ է ընդհանրապես որևէ ռազմական գերատեսչության հետ գործ ունենալը։

«Նրանք լքեցին  զորամասերը, հետագայում դրա համար ծանր պատիժ կրեցին, և փաստորեն 2005-ից սկսած օրենքը կար, բայց դա չէր գործում, Եհովայի վկաները  նախընտրում էին դատվել, բայց չծառայել: 2012-ին ՄԻԵԴ-ից սկսեցին ստացվել  Եհովայի վկաների հետ գործերի  պատասխանները, որոնցից էր «Բայադյանն ընդդեմ Հայաստանի», և բավականին մեծ ֆինանսական փոխհատուցման որոշում կար: Ստիպված ՀՀ իշխանությունները օրենքը փոխեցին և 2013 թվականից հետո Եհովայի վկաների կողմից որևէ բողոք չկա, նրանք գնում են այլընտրանքային ծառայության, որի ժամկետը 36 ամիս է, և որևէ դժգոհություն չկա, այդ որոշումները, որոնք գալիս են, դրանք 2004-2013 թթ. բողոքներն են»,– պարզաբանեց նա:

Ավետիք Իշխանյանի խոսքով՝ Եհովայի վկաներն իրենց համոզմունքներով չեն գնում բանակում ծառայության, 90-ական թվականներին փորձեր են եղել նրանց ստիպված տանել ծառայության, նրանք ծեծվել են, բայց միևնույն է զենք չեն վերցրել իրենց ձեռքը։

«Գուցե դա զարմանալի թվա մեր քաղաքացիների համար, բաց դա իրենց համոզմունքն է, մարդը նախընտրել է նվաստացումը, քան զինվորական ծառայությունը: Ի՞նչ անել, արտաքսե՞լ երկրից, քաղաքակիրթ երկրները մտածել են այլընտրանքային ծառայությունը, որը ժամկետով ավելի շատ է»,– ասաց նա:

Հարցին, թե այլընտրանքային ծառայությունը չի խոսում ինչ-որ շրջանակների համար անհավասարության մասին, Իշխանյանն ասաց, որ եթե խոսք կա անհավասարության մասին, ապա Հայաստանում կա մեկ կառույց, որը բոլորի նկատմամբ անհավասար է.«Դա Հայ առաքելական եկեղեցին է, որտեղ Գևորգյան ճեմարան և Վազգենյան դպրանոց ընդունվողները Կառավարության որոշմամբ ազատվում են բանակում ծառայությունից և շարունակելու են ազատվել ծառայությունից նոր զորակոչի մասին օրենք ընդունելուց հետո»:

Հարցին, թե այստեղ ռիսկ չկա, որ որոշ քաղաքացիներ կարող են Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության հետևորդներ դառնան, իսկ որոշներն էլ ուսանեն ճեմարանում,որպեսզի խուսափեն զինվորական ծառայությունից, Իշխանյանն ասաց, որ նույնիսկ ՊՆ-ն է այդ մասին խոսել, որ Եհովայի վկաների թիվը չի ավելանում:

«Եհովայի վկաներ հատուկ չեն դառնում, որպեսզի չծառայեն բանակում, նրանց թիվը տարիների ընթացքում կազմել է 700 հոգի, որոնք չեն ծառայում բանակում, բայց Գևորգյան ճեմարանի սաները հազարից ավել են և ավելանում են: Սա այն դեպքն է, երբ Եհովայի վկա հատուկ  չեն դառնում, բայց հատուկ առաքելական եկեղեցու սպասավոր դառնում են բանակում չծառայելու համար: Ահա անհավասարությունը, որի մասին ոչ ոք չի խոսում»,– ասաց նա:

Իրավապաշտպանը նաև հայտնեց, որ Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպություններից միայն Եհովայի վկաներն են, որոնք հրաժարվում են բանակում ծառայելուց, սակայն մյուս կրոնական կազմակերպությունների հետևորդները ծառայում են առաջնագծում, չնայած այդտեղ էլ ոտնահարվում են նրանց խղճի ու կրոնի ազատության իրավունքը:

«Նրանք բացարձակապես այլընտրանքային ծառայության հարց չեն էլ բարձրացնում, սակայն ես անհանգստացած եմ, որովհետև նրանք նվիրված գնալով ծառայության, բանակում նրանց նկատմամբ կատարվում է հավատաքննություն, բանակի առաքելական սպասավորների, հրամանատարների կողմից նրանց մկրտում են առանց իրենց հարցնելու, խաչակնքել են տալիս, երբ նրանք այլ կրոնական համոզմունքներ ունեն: Դա շատ վտանգավոր երևույթ է, և դա խոսում է այլընտրանքային ծառայության հարց բարձրացնելու մասին»,– ընդգծեց իրավապատշպանը:

Դիտարկմանը, թե բոլորովին վերջերս ՊՆ նախարարը հայտարարեց, որ ստիպողական քայլեր նախաձեռնողները խիստ կպատժվեն, Ավետիք Իշխանյանն ասաց, որ այդ հարցերը բազմիցս բարձրացվել են, սակայն մինչև հիմա որևէ մեկը չի պատժվել:





Губернаторы России
Москва

Собянин: Работы в пяти корпусах нового кластера Бауманки практически завершены





Москва

Футболист Тарасов показал средний палец водителю автобуса в Москве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Работы в пяти корпусах нового кластера Бауманки практически завершены



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Дима Билан

Дима Билан, MACAN и 10AGE вошли в число артистов VK Fest в Петербурге




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Футболист Тарасов показал средний палец водителю автобуса в Москве

«Милан» сыграл вничью с «Салернитаной» в Серии А

Калмыкия приняла участие в глобальном спортивном шествии в Москве


Людмила Самсонова

Самсонова с «баранкой» разгромила Хаддад-Майю и вышла в полуфинал турнира в Страсбурге



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Собянин рассказал о масштабных планах благоустройства на юго-востоке Москвы



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России