Գերմանիայի առաջնություն. Լայպցիգն ուժեղ էր Դորտմունդի Բորուսիայից (տեսանյութ)
«Լայպցիգը» Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում հյուրընկալվեց Դորտմունդի «Բորուսիային» և հաղթեց 3:2 հաշվով:
Հյուրերի կազմում գոլով աչքի ընկան Մարսել Զաբիտցերը, Յուսուֆ Պոուլսենը և Ժան-Կևին Օգուստենը: «Բորուսիայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:
Այս խաղից հետո «Բորուսիան» 19 միավորով մնաց մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում: «Լայպցիգը» 16 միավորով բարձրացավ 3-րդ տեղ:
«Բորուսիա»-«Լայպցիգ»` 2:3
Գոլերը` Օբամեյանգ (4, 64, 11մ) - Զաբիտցեր (10), Պոուլսեն (25), Օգուստեն (49, 11մ)