Սոմալիի մայրաքաղաքում պայթուցիկ նյութերով լի բեռնատարի պայթյունից զոհերի թիվը հասել է 85-ի. ևս 250 մարդ վնասվածքներ է ստացել
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում որոտացած պայթյունից զոհերի թիվը հասել է 85-ի. ևս 250 մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով շտապօգնության ծառայություններին:
Ավելի վաղ հաղորդվում էր 40 զոհի մասին: Շաբաթ օրը պայթուցիկ նյութերով բեռնատարը պայթել է քաղաքի մարդաշատ փողոցներից մեկում: Հեռուստատեսության տվյալների համաձայն՝ Սոմալիի նախագահ Մոհամեդ Աբդուլլահի Մոհամեդը երեք օրվա սուգ է հայտարարել երկրում:
Լրատվամիջոցները, հղում անելով ոստիկանությանը, հայտնել են երկրորդ պայթյունի մասին Մոգադիշոյում: Պայթյունը որոտացել է նույն թաղամասում, ինչ առաջինը: Դրանից բացի, ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել փոխադրամիջոցի վարորդին, որում հայտնաբերվել են պայթուցիկ նյութերը: