Չելսի-Ռոմա. Մոզեսն ու Դրինքոութերը բաց կթողնեն խաղը, Մորատան կարող է խաղալ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատմել է վերջին կադրային նորությունների մասին` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի` «Ռոմայի» հետ կայանալիք խաղից առաջ.
«Մոզեսը միանշանակ չի խաղա: Դեռևս չգիտեմ` արդյոք լու՞րջ է նրա վնասվածքը, բայց հույս ունեմ` դա այդպես չէ:
Դրինքոութերը նույնպես դեռևս անհասանելի է: Ես հույս ունեմ ,որ Մորատան այդ խաղին արդեն պատրաստ կլինի»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` «Չելսի»-«Ռոմա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 18-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
Երկու տուրերից հետո խմբում մրցաշարային աղյուսակն այս տեսքն ունի`
1. «Չելսի»` 6 միավոր, 2. «Ռոմա»` 4, 3. «Աթլետիկո»` 1, 4. «Ղարաբաղ»` 0: