103news.com
World News in Armenian
Октябрь
2017

Թուրք-ամերիկյան հարաբերությունների սրումն ազդեցություն չի ունենա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա․ ԱՄՆ-ն միշտ էլ ՀՀ-ին բարեկամական է տրամադրված եղել․ թուրքագետ

0

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա առճակատումը լուրջ ազդեցություն չի ունենա երկու երկրների հարաբերությունների վրա: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ Թուրքիան ԱՄՆ-ից բավականին շատ զենք է գնում և դրանից միանգամից չի կարող հրաժարվել:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը` որ Թուրքիան ԱՄՆ-ի կարիքը չունի, նշեց․«Էրդողանի այդ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: Ռուսաստանի հետ C-400-ի գործարքը կնքելով՝ Թուրքիան փորձում է ցույց տալ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ կարող է երկընտրանքային տարբերակներ գտնել»:

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիան, իհարկե, չի կարող սպառնալ ԱՄՆ-ին, միայն փորձում է ցույց տալ, որ այլ ճանապարհով էլ կարող է գնալ: «Ես համոզված եմ, որ Թուրքիան վերջիվերջո  համաձայնության չի էլ գա ռուսական զենքի գնման հարցում: Պարզապես, հիմա հայտարարություններ է անում»,- ասաց նա՝ համոզված լինելով, որ ի վերջո ռազմավարական առումով թուրք-ամերիկյան հարաբերությունները չեն տուժի:

Թուրքագետը նկատեց, որ Թուրքիայի կողմից տարվողը պարզապես տակտիկական բնույթի խաղ է, որի նպատակն է ցույց տալ ԱՄՆ-ին և ընդհանրապես Արևմուտքին, որ նա ուժեղ  է, իր ազդեցությունն ունի:

Դիտարկման հետ, թե տպավորություն է ստեղծվում, որ հիմնականում ԱՄՆ-ի համար է կարևոր Թուրքիայի հետ իր հարաբերությունները պահպանելը, Ռուբեն Սաֆրաստյանը չհամաձայնեց: Մատնանշեց՝ ԱՄՆ-ն այդպես էլ չի կատարում Թուրքիայի՝ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու ցանկությունը: «Արդեն ինչքան ժամանակ է, նրանք դա չեն անում»,- ասաց նա՝ նշելով, որ իրականում ԱՄՆ-ը Թուրքիային ոչ մի հարցում չի զիջում, վերջինս է պարզապես փորձում խաղ խաղալ:

ԱՄՆ-ն նույնպես, Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, Թուրքիայի հետ կապված է ամուր կապերով․Թուրքիան մեծ պետություն է, կարևոր երկիր է Մերձավոր Արևելքում, թուրքական բանակը բավականին հզոր է, և ՆԱՏՕ-ն, հատկապես ԱՄՆ-ը, շահագրգռված են, որ Թուրքիան գտնվի իրենց ռազմաքաղաքական ազդեցության շրջանակներում: «Կարծում եմ՝ երկուսի ղեկավարներն էլ փոխադարձ շահերը հասկանում են, պարզապես, Էրդողանը խաղ է խաղում: Իհարկե, ամերիկացիների դուրը դա չի գալիս, կտրուկ հայտարարություն են անում, բայց դեռևս դա չի արտահայտվում իրական քաղաքականության ոլորտում: Այն որ Թուրքիան ձերբակալել է ԱՄՆ դեսպանատան աշխատակցի, որը Թուրքիայի քաղաքացի է, մանր բան է, որը ռազմավարական առումով դաշնակցային հարաբերությունների վրա ազդեցություն չի ունենա»,- ասաց նա` հավելելով, որ կարծում է` ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ ԱՄՆ-ը շահագրգռված չեն, որ այդ խզումը ռազմավարական բույթ կրի:

Անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերությունների սրացման հետևանքով տարածաշրջանում հնարավոր խնդիրներին և Հայաստանի՝ դրանից օգտվելու քննարկումներին՝ նշեց, որ չի կարծում, որ Հայաստանը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ կարևոր դերակատարում ունի:

«Հայաստանի և՛ աշխարհաքաղաքական դիրքը, և՛ քաղաքական դիրքորոշումը՝ ՀԱՊԿ–ի հետ համագործակցությունը, ԱՄՆ-ին  ցույց է տալիս, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի ազդեցության ոլորտում, իսկ ԱՄՆ-ը Հայաստանի համար Ռուսաստանի հետ իր հարաբերությունները սրելուց շահ չունի»,- ասաց նա:

Ռուբեն Սաֆրաստյանը նաև նկատեց, որ ԱՄՆ-ի հարաբերությունները Հայաստանի հետ շատ լավ են: Ըստ նրա՝ ԱՄՆ-ի վերնախավը և քաղաքական ուժերը  Հայաստանին դիտարկում են այնտեղ եղած սփյուռքի առումով կարևոր նշանակությամբ երկիր: «Երկու երկրների միջև հարաբերությունները բարեկամական են: Պատահական չէ, որ ԱՄՆ-ը Հայաստանին բավականին շատ օգնություններ է տրամադրում: Այնպես որ, այդ առումով որևիցե բացասական խնդիր հայ-ամերիկյան հարաբերություններում ես չեմ տեսնում»,- ասաց նա:

Թուրք-ամերիկյան հարաբերությունների սրացումն էլ, ըստ նրա, ոչ մի ազդեցություն չի ունենա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա: «Ամերիկացիները դեռևս 1991 թվականից, երբ Հայաստանն անկախացավ, հարց էին բարձրացվում, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեին, բայց նրանք շատ լավ տեսնում են, որ Թուրքիան չի ցանկանում հարաբերությունները Հայաստանի հետ լավացնել, և այդ առումով ԱՄՆ-ի կողմից էլ ճնշում չկա Հայաստանի վրա, որ իր հարաբերությունները կարգավորի Թուրքիայի հետ․ Հայաստանը դրան պատրաստ է»,- ասաց նա:





Губернаторы России
Москва

Собянин: Гранты города помогают НКО в реализации социально значимых проектов





Москва

Родители 317,2 тыс. детей в Московской области получают единое пособие


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин: МСД улучшил транспортное обслуживание 5 млн человек



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Баста

Отец года: Баста рассказал, на что готов ради дочерей




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Баскетболисты ЦСКА начнут защиту титула в Единой лиге ВТБ

Власти Алтая попросили 2 млрд рублей у Москвы, чтобы достроить ледовую арену

Естественный отбор технологий: в Москве пройдет отборочный этап чемпионата «Битва роботов»


WTA

Полина Кудерметова одержала первую победу в карьере над игроком из топ-50 рейтинга WTA



Новости Крыма на Sevpoisk.ru


Происшествия

ВАЗ сбил 9-летнего пешехода



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России