Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2017

Հարկային օրենսգրքի թվացյալ վատ բաների, օրինակ՝ դրույքաչափերի բարձրացման պատճառով հսկայական բարելավումներն անտեսվում են. Ալ. Խաչատուրյան

0

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն, վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը Tert.am-ի հետ զրույցում դրական պատասխան տվեց հարցին, թե արդյո՞ք կենտրոնն արդարացրել է ՀՀ վարչապետի հույսերը՝ հաշվի առնելով, որ կենտրոնի ստեղծման ժամանակ Կարեն Կարապետյանն ասել էր, թե այդ թիմի հետ մեծ հույսեր է կապում։ 

«Կարծում եմ՝ այո։ Թեև դա կորոշի հոգաբարձուների խորհուրդը ամեն տարի, երբ կքննարկի կենտրոնի գործունեության կատարողականը։ Կա ֆորմալ պրոցես, որի միջոցով այդ գնահատականը ստանում է ինչ-որ մի տեսք»,-ասաց նա: 

Դիտարկմանը, թե կենտրոնին հաջողվե՞լ է տնտեսության մեջ մոտիվացիոն դեր ունենալ, նա ասաց, որ չի կարող ասել՝ կարողացել են, թե ոչ, սակայն փորձում են:

«Մենք փորձում ենք բիզնեսի հետ էֆեկտիվ կապ պահել, ինչը բիզնեսը լսելի դարձնելու կարևոր գործոններից է և հասկանալ՝ քաղաքականության առումով բիզնեսը համաձա՞յն է, թե ոչ»,-ասաց նա։

Նա տեղեկացրեց, որ պատրաստվող Զարգացման ռազմավարությունում կա հսկայական տնտեսական բլոկ, որտեղ ներկայացվելու են, թե որոնք են թիրախները, ուր են ուզում հասնել:

Նա նշեց, որ այդ թիրախները ուղղված են հիմնականում բիզնես միջավայրի բարելավմանը, պետական կառավարման համակարգի օպտիմալացմանը, բիզնեսին օգնելուն, էֆեկտիվությունը բարձրացնելուն, տեխնոլոգիական մոդեռնիզացմանը:

«Մենք ասում ենք, որ պետք է ստեղծենք միջավայր, որը հարմար է, արագ է, էժան է, և մենք ոչ միայն մեզ դիրքավորելու ենք որպես երկիր, ներքին շուկա, այլ նաև աշխատելու ենք արտաքին տարբեր շուկաներ դուրս գալու համար լավ պլատֆորմ ունենալ, ինչի ուղղությամբ ծրագրեր արվում են»,-ասաց նա և նշեց, որ մինչև տարվա վերջ ռազմավարությունը պատրաստ կլինի:

Նա նշեց, որ փաստաթուղթը մշակելիս ինչ-որ նոր բան չեն հորինել, այլ ուսումնասիրել են նյութերը, վերլուծությունները, բիզնեսի հետ են խոսել:

Ըստ Ալեքսանդր Խաչատուրյանի՝ 2018 թվականին ուժի մեջ մտնող Հարկային օրենսգիրքը բիզնեսի համար նպաստավոր է՝ համեմատած նախկինում գործող կարգերի:

«Ես համաձայն եմ բիզնեսի հետ, որ կայուն պետք է լինի օրենսդրությունը: Ես կարծում եմ, որ մի միջավայր է ձևավորվել, որտեղ որ օրենսգրքի թվացյալ վատ բաները, օրինակ՝ մի քանի դրույքաչափ բարձրացնելը, տակի հսկայական բարելավումները անտեսվել են ամբողջությամբ: Ոչ մեկ չի խոսում այն մասին, որ Հարկային օրենսգիրքը շատ լավ խնդիր է լուծում, որը մենք չէինք կարողանում լուծել: Օրենսգիրքը դեռ չգործած, մենք չենք կարող ռեալ ասել՝ լավն է, թե վատն է»,-ասաց նա և օրինակ բերեց, որ մասնավոր ընկերությունների հետ շփումների ժամանակ 16 առաջարկ է ներկայացվել, որոնցից 6-ը Հարկային օրենսգրքում արդեն կա:

Ինչ վերաբերում է պետության նկատմամբ բիզնեսի վստահության հարցին, ապա կենտրոնի տնօրենն ասաց, որ ինչ-որ առումով տեսնում է այդ խնդիրը, ինչի համար էլ կենտրոնը ստեղծվել է, որ անվստահության գոնե մի մասը փորձեն հաղթահարեն:

«Արդյո՞ք մեզ ամբողջությամբ հաջողվում է։ Կարծում եմ, որ ոչ, քանի որ կենտրոնը անսահման չէ»,-ասաց նա և նշեց, որ բիզնեսի հետ շատ են հանդիպում և կոնստրուկտիվ առաջարկները վերցնում են: Չնայած դրան նա նկատեց, որ շատ է լինում, երբ կոնստրուկտիվ չեն լինում առաջարկները, և «կա բիզնես, որ գալիս, իրենն ասում ու նեղանում գնում է», և կենտրոնին մեղադրում են տեսլական չունենալու, չանհանգստանալու մեջ, թեև չեն փորձում լսել:

«Իմ սեփական փորձից եմ ասում, որ բիզնեսը մտածում է կոնկրետ իր բիզնեսի համար և ոչ թե ընդհանուր քաղաքականության, իսկ մենք պետք է մտածենք բոլորի մասին»,-ասաց նա։

Անդրադառնալով բիզնես միջավայրի և ներդրումների հարցում մենաշնորհների, կոռուպցիայի խոչընդոտ լինելուն՝ Ալեքսանդր Խաչատուրյանն ասաց, որ իր ամբողջ պրակտիկայի ժամանակ միայն մեկ դեպքում է բիզնեսը հարց բարձրացրել, որ իրեն խոչընդոտում են, իսկ հետո պարզվեց, որ չեն խոչընդոտում:

«Կա շուկայի ուժ, որի դեմ ոչ ոք ոչինչ չպետք է անի, պետությունը չպետք է միջամտի: Այսինքն, եթե մեկը բիզնեսում ուժեղ է, ինչ-որ օրինական գործողություններ է անում, որպեսզի մյուսին հակամրցակցային դարձնի և եթե տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը որոշում է կայացնում, որ այդտեղ ոչինչ չկա, դա աննորմա՞լ գործառույթ է: Եթե մեկն ի սկզբանե թանկ գնով ապրանք է բերում և չի կարողանում վաճառել և դժգոհում է, թե մենաշնորհ է, Ձեր կարծիքով՝ մենաշնո՞րհ է, թե ոչ: Ես կարծում եմ, որ մենք արհեստական մենաշնորհների խնդիր չունենք, ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործման մենաշնորհների խնդիր չունենք, կան բնական մենաշնորհներ, օրինակ՝ էլեկտրաէներգիայի վաճառքը»,-ասաց նա:





Губернаторы России
Москва

Собянин поздравил выпускников московских школ с праздником последнего звонка





Москва

Сеть клиник «Будь Здоров» подвела итоги первого квартала 2024 г.


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

В школах Москвы прозвучали последние звонки — Собянин



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Бато Багдаев

Афиша театра кукол Бурятии "Ульгэр": Россия, Культура, Театр, Дети - Спектакль "Курочка ряба"




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Финал командного чемпионата ФНТР по настольному теннису пройдет в Москве

Анимационной компании «ЯРКО» – 3 года!

Эксперт оценила развитие района Филевский парк


Ирина Хромачёва

Россиянки Хромачёва и Сизикова пробились в финал парного турнира в Рабате



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

МТС Банк стал победителем премии FINAWARD 2024



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России