Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2017

Թե ԵՄ որ անդամ-պետությունն է հասցրել թարգմանել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որը՝ ոչ, դա հայկական կողմի գործառույթը չէ. Էդուարդ Շարմազանով

0

 

Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին համաձայնագիրը հրապարակվել է երկու կողմերի համաձայնությամբ, նախաստորագրվել է, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ ամբիոնից հայտարարել է, որ ՀՀ-ն ծրագրում է ստորագրել այն: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով այն կասկածների մասին, որ փաստաթուղթը կարող է չստորագրվել:

Խորհրդարանի փոխխոսնակը նշեց, որ զգացմունքներով առաջնորդվել պետք չէ, հարկավոր է փաստերով խոսել: Անդրադառնալով ԵԱՏՄ անդամակցության ու ԵՄ համագործակցության համաձայնագրերի միջև անցկացվող համեմատություններին` Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ դրանք տարբեր փաստաթղթեր են և պետք չէ համեմատել: Նա հորդորեց մարդկանց «պրոֆեսորների» տեղ չդնել, առանց կարդալու համաձայնագրի տեքստը` կարծիքներ չհայտնել, միայն վերնագիրը նայելով  համեմատություններ չանել ԵԱՏՄ անդամակցության փաստաթղթի հետ:

- Այսօր արդեն մտահոգություններ են հնչում առ այն, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցության համաձայնագիրը, որը նախատեսված է ստորագրել նոյեմբերին, կօգտագործվի իշխանության կողմից՝ վարչապետի առաջիկա ընտրության համատեքստում: Ըստ տեսակետների՝ այն կարող է դառնալ Սերժ Սարգսյանի ձեռքում խաղաքարտ` վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրման հենասյուներից մեկը:

- Չեմ կարծում, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալը, իշխող կուսակցության խոսնակը պետք է գնահատականներ տա մամուլի տեսական, երևակայական մտքերին: Մեկ անգամ ևս ուզում եմ ասել, որ նախագահ Սերժ Սարգսյանից բացի որևէ մեկը չի կարող ավելին ասել Հայաստան-Եվրամիություն նախաստորագրված համաձայնագրի մասին, որը հրապարակվել է կողմերի համաձայնությամբ: ՄԱԿ-ի բարձր ամբիոնից պարոն նախագահն ասել է, որ Հայաստանը ծրագրում է ստորագրել այդ համաձայնագիրը: Որևէ մեկը սրանից ավել չի կարող որևէ բան ասել: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ որքան մենք մոտենում ենք նոյեմբերին՝ բրյուսելյան գագաթնաժողովին, այնքան տարբեր քաղաքագետներ, տարբեր վերլուծաբաններ, փորձում են իրենց ինֆորմացված ցույց տալ: Փաստաթուղթը նախաստորագրված է, հրապարակված է, նախագահն էլ հայտնել է Հայաստանի դիրքորոշումն այս կապակցությամբ: Մնացածը՝ խնդիրներ կան, չկան, վաղը կլինի, թե մյուս օրը, Կիկոսի մահի ժանրից է, որը ես մեկնաբանել չեմ ուզում:

- Պարո՛ն Շարմազանով, իշխանություններն այս համաձայնագիրը որակում են որպես «և-և»-ի հաջողված քաղաքականության արդյունք: Բայց արդյոք կարելի՞ է այն իր խորությամբ համեմատել ԵԱՏՄ անդամակցության Հայաստանի համաձայնագրի հետ, դնել մեկ նժարի վրա և ասել, որ մենք հաջողել ենք համագործակցել թե՛ Արևմուտքի, թե՛ Եվրազեսի հետ:

- Պետք չէ այդ երկու համաձայնագրերը համեմատել միմյանց հետ: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրն ունի ոլորտային առանձնահատկություններ, ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, տնտեսական ակումբ, որը թույլ է տալիս առանց մաքսատուրքերի առևտուր իրականացնել, իսկ Հայաստան-Եվրամիություն նախաստորագրված այս փաստաթուղթն այլ բան է, սա ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու գերակայության, ինստիտուցիոնալ բարեփոխումների շարունակականության ապահովման մասին է: Մարդիկ փորձում են իրենց «պրոֆեսորների» տեղ դնել, առանց կարդալու համաձայնագրի տեքստը` կարծիքներ են հայտնում, վերնագիրը նայում են՝ համեմատություններ են անում ԵԱՏՄ անդամակցության փաստաթղթի հետ: Հայաստանի համար ցանկացած պայմանագիր իր ուրույն տեղն ունի:

- Ձեր ընդդիմախոսները կարծում են, որ համաձայնագրի ստորագրումից հետո իշխանությունները թմբկահարելու են այն մասին, որ հաջողել են «և-և»-ի քաղաքականությունը, այնինչ դա այդպես չէ:

- Իշխանություններին, կներեք, շատ քիչ է հետաքրքրում, թե ինչ են կարծում մեր ընդդիմախոսները: Իշխանություններն ունեն իրենց կարծիքը, քաղաքական օրակարգը, ծրագիրը, պետական շահի գերակայությունը, ժողովրդի կողմից տրված մանդատը՝ քաղաքականություն իրականացնելու համար: Մենք իրականացնում ենք այն քաղաքականությունը, որը եղել է նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում: Իսկ այդ ծրագրում գրված է՝ խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, խորացնել հարաբերությունները ՀԱԿՊ-ի և ԵԱՏՄ-ի հետ, քաղաքական երկխոսություն վարել ԵՄ, ԱՄՆ հետ: Մենք անում ենք այն, ինչ ներկայացրել ենք նախընտրական մեր ծրագրում: Իսկ թե քննադատներն ինչ կասեն… Քննադատները քննադատելու համար են, իսկ մենք քննադատությունից չենք վախենում: Մեր ցանկությունն է, օրվա անհրաժեշտությունն է, որ ցանկացած որոշումից շահի պետությունը: Նենց չի, որ գիշերը մենք չենք քնում, որ ընդդիմությունը մեզ գովա կամ չգովա, կամ էլ մենք արդարանանք: Մենք արդարանալու որևէ բան չունենք: Մենք իրականացնում ենք նախընտրական մեր ծրագիրը, որից շահում է պետությունը:

- Դուք չունե՞ք կասկածներ փաստաթղթի ստորագրման վերաբերյալ:

- Ես ուզում եմ նորից կրկնել՝ որևէ մեկը, քան ՀՀ նախագահը, ավելի հստակ ու ավելի դիպուկ չէր կարող տեսակետ հայտնել: Ես փաստերով եմ խոսում, ոչ թե կասկածներով, իսկ փաստն այն է, որ համաձայնագիրը նախաստորագրված է ու Հայաստանը, ինչպես ասել է ՄԱԿ ամբիոնից Սերժ Սարգսյանը, ծրագրում է ստորագրել այն: Թե ոնց կլինի, ինչ կլինի… Կասկածներով ու զգացմունքներով ես չեմ առաջնորդվում:

- ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը երեկ Tert.am-ի հետ զրույցում, ըստ էության, հաստատել էր մամուլի հրապարակումներն այն մասին, որ ԵՄ անդամ-պետություններ կան, որոնք չեն հասցրել թարգմանել տեքստը: Նա նշել էր, որ իր տեղեկություններով՝ քայլեր են ձեռնարկվում հարցը կարգավորելու համար: Ձեր կարծիքով՝ կա՞ն արդյոք ԵՄ անդամ-երկրներ, որոնք չեն ուզում, որ այս համաձայնագիրը ստորագրվի և չեն թարգմանում այն, որ գործընթացը ձգձգվի:

- Չեմ կարծում, որ հարգելի պարոն Շիրակ Թորոսյանը տիրապետում է ավելի մեծ ինֆորմացիայի, քան՝ արտաքին գործերի նախարարությունը կամ Ազգային ժողովի փոխնախագահը: Հասցրել են թարգմանել տեքստը, չեն հասցրել թարգմանել՝ դա իմ գործառույթը չէ, հարցրեք ԵՄ գործընկերներին: Մենք նախաստորագրել ենք, համատեղ համաձայնությամբ հրապարակել ենք ու ՄԱԿ ամբիոնից հայտնել ենք, որ ծրագրում ստորագրել այն: Ով է հասցրել թարգմանել, ով՝ ոչ, դա հայկական կողմի գործառույթը չէ: Պարոն Թորոսյանն ասել է դա մամուլի հրապարակումների հիման վրա, ոչ թե ունեցած փաստերի:

 





Губернаторы России
Москва

Собянин: В кварталах реновации появится более 70 социальных объектов





Москва

«Он карабкался за каждую ниточку»: подросток выпал из окна больницы в Москве и погиб


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Ветераны Москвы получили послание от Сергея Собянина



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Тося Чайкина

Люся Чеботина и Тося Чайкина выступят на «Алых парусах» в Петербурге




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Многократный чемпион по гребле на каноэ Фирсов умер на 36-м году жизни

Ежегодную спартакиаду «Комус» провели в Лужниках

В последний день Игр БРИКС в Москве пройдут соревнования по брейкингу и рок-н-роллу


WTA

Касаткина проиграла Соболенко на турнире WTA в Берлине



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

В Москве больной мальчик выпал из окна больницы и погиб



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России