Թուրք գիտնականն առաջարկում է Վանում տրամվայ գործարկել՝ 1909 թվականին նախագծված ծրագրով
Վանում բնակվող թուրք գիտնական, դոկտոր Աբդուլազիզ Քարդաշը առաջարկում է քաղաքում տրամվայ գործարկել դեռևս 1909թ.-ին նախագծված ծրագրով, այս մասին հայտնում է թուրքական IHA գործակալությունը:
Օսմանյան արխիվների միջոցով Վանի պատմության շուրջ ուսումնասիրություններ կատարող գիտնականը, ով նաև դասավանդում է տեղի համալսարաններից մեկում, Վանում հայերի կազմակերպած ինքնապաշտպանությունն անվանել է ապստամբություն ու նշել այն որպես պատճառներից մեկը, որի հետևանքով չեղարկվել է նաև տրամվայի նախագիծը:
«Այդ մասին մտածել են դեռևս 1909-10 թվականներին, երբ Վանն ուներ ավելի քան 70 000 բնակչություն: Մինդչեռ այժմ Վանի բնակչությունն անցնում է մեկ միլիոնը», - ասել է թուրք պատմաբանը:
Քարդաշը նաև նշել է, որ Օսմանյան ժամանակաշրջանում Վանը հայտնի է եղել նաև իր հանքերով, մասնավորապես նավթի և ածխի պաշարներով: