Մ17. Ֆուտբոլի Հայաստանի ընտրանին անփառունակ պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2018թ. առաջնության ընտրական փուլի 3-րդ խմբի երրորդ տուրում Հայաստանի հավաքականն ուժերը չափեց Իսրայելի ընտրանու հետ և պարտվեց 0:3 հաշվով:
Այս պարտությունը Տիգրան Առաքելյանի գլխավորած թիմի համար երրորդն էր ընթացիկ ընտրական փուլում:
Հայաստանի Մ17 հավաքականն առաջին տուրում 0:7 հաշվով պարտվել էր Չեխիային, ապա 0:4 հաշվով` Թուրքիային:
Այսպիսով, 3 խաղերից հետո Հայաստանի ընտրանին զբաղեցրեց խմբային աղյուսակի վերջին` 4-րդ հորիզոնականը` բաց թողած 14 գոլով: