ԱՄԷ-ում նշանակվել է արհեստական բանականության զարգացման հարցերով զբաղվող առաջին նախարարը
Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ և վարչապետ, Դուբայի ղեկավար շեյխ Մոհամեդ Բեն Ռաշիդ Ալ Մակտումը հայտնել է նախարարների կաբինետում նոր նշանակումներ անելու մասին: Մասնավորապես, ԱՄԷ-ում նշանակվել է պատմության մեջ առաջին նախարարը, որը կզբաղվի արհեստական բանականության զարգացման հարցերով:
Նշվում է, որ պաշտոնում ընտրվել է 27-ամյա Օմար Բեն Սուլթանը:
«Նոր կառավարությունը նոր քաղաքացիների կառավարությունն է: Գիտելիքը զարգացնելու համար: Հետազոտությունները և գիտությունն աջակցելու համար», - Twitter-ում գրել է վարչապետը: