Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2017

Անպայման պետք է Եվրոպա «քեռին» ասի՞, որ մենք կատարենք. Արամ. Գ. Սարգսյանը` ԵՄ համաձայնագրով առաջարկվող քաղաքական բարեփոխումների մասին (տեսանյութ)

0

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՀՀ-ԵՄ համաձայնագրին և 2018 թվականից հետո վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման հավանականությանը:

Նա նշեց, որ համաձայնագրի օգուտները չի տեսնում: «Եթե Եվրոպան չընդունի մեր առաջարկները, ապա չի կարելի ստորագրել համաձայնագիրն ընդհանրապես, եթե Եվրոպան հասկանա, թե ինչ կայուն իրավիճակ է լինելու իշխանության մեջ 2018 թվականի ապրիլից հետո, հնարավոր է իրենք հրաժարվեն ստորագրելուց: Իրոք անորոշ է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի պաշտոնավորմանը, ապա նա ասաց, որ ՀՀԿ-ն էլ չի կարողանում կողմնորոշվել, թե որն է ճիշտ տարբերակը։

-Կխնդրեմ անդրադառնալ ՀՀ-ԵՄ համաձայնագրին, ի՞նչ խնդրահարույց դրույթներ եք տեսնում, առավել ևս արդեն ատոմակայանի վերաբերյալ հարցը մտահոգիչ է համարվել:

-Թեև չեմ կարող ամբողջական գնահատական տալ, սակայն ամբողջ հարցն այն է, թե ինչպիսի ինտեգրացիոն վեկտոր ենք ուզում ընտրել, մե՞կը, թե երկուսը միանգամից: Ըստ էության` ի՞նչ է տալու դա մեզ, ես դրա օգուտները չեմ տեսնում: Երկրորդը, եթե պետք է մենք ենթարկվենք նրանց բոլոր պահանջներին, ապա Եվրոպան միշտ ասել է` կամ-կամ, կամ ընդունում եք ամբողջությամբ ինչ ասում ենք, կամ չենք ստորագրում:

-Ամեն դեպքում քաղաքական բարեփոխումների առումով, որոնք ստանձնելու է Հայաստանը, իսկ ԵՄ-ն էլ աջակցելու է դրանց ,համաձայնագրում օգուտ չե՞ք տեսնում:

-Ինձ մոտ հարց է առաջանում, որ մենք այդ սուվերենությունը չունենք, որ այդ պայքարը ինքներս մղենք բոլոր արատների դեմ: Նշանակում է, որ, անպայման, պետք է Եվրոպա «քեռին» դա ասի, որ մենք դա կատարենք, ինձ համար դա ընդունելի չէ: Ես դեմ չեմ Եվրոպայի հետ լինենք համապատասխան հարաբերություններում, բայց այն դեպքում, երբ մենք իրավունք ունենանք որոշակի փոփոխություններ մտցնել պարտադրանք կոչված մեջ: Ես տեսնում եմ այստեղ վտանգ և մենք դեմ ենք յուվենալ արդարադատության կոչված օրենք ընդունելուն, բոլոր ծայրահեղություններին, որոնք ուզում են փաթաթեն մեր վզին` ընտանիքի հետ կապված: Մասնավորապես ընտանեկան բռնության դեմ օրենքի մասին ասել ենք, որ կողմ չենք, իհարկե, որ այդպիսի բռնություն լինի, սակայն կարծում ենք, որ օրենքում առկա բոլոր առանձնահատկությունները կարող են լինել ընտանեկան օրենսգրքում: Այսինքն` գործող օրենքները թույլ են տալիս հաշվի առնել այն, ինչ մինչ հիմա հաշվի չի առնվել:

-Ինչո՞վ է խանգարում նոր օրենքը:

-Խանգարում է նրանով, որ այնպիսի միջամտություն կա ընտանեկան կյանքին, որն անթույլատրելի է, կան այնպիսի հոդվածներ, որոնք զարմանք են առաջացնում: Մենք ասում ենք` կուրորեն մի վերցրեք այն ինչ Ձեզ թելադրում են:

-Վերադառնալով համաձայնագրին, վտանգ տեսնո՞ւմ եք ատոմակայանի փակվելու հարցում, թեև շատ արևմտամետներ ասում են նման հարց չկա և Արդարադատության նախարարն էլ նշեց, որ դա ոչ թե քաղաքական որոշման հարց է, այլ տնտեսական շահավետության:

-Հիմա ՄԱԳԱՏԵ-ն ասում է, որ ատոմակայանը կարող է անխափան գործել 2025-2026 թթ թվական, ես նրան վստահում եմ: Այստեղ լուրջ մտահոգություն կա և եթե հրաժարվենք Ատոմակայանի փակելուց, ուզում եմ հասկանալ, թե Եվրոպան  հաշվի նստելու է մեր տեսակետի հետ, թե ոչ:

-Թեև համաձայնագիրը հրապարակվեց, սակայն մտահոգություն կա, որ այն հնարավոր է չստորագրվի, Դուք ինչ եք կարծում այս առումով:

-Դժվար է գուշակել կստորագրվի, թե ոչ, սակայն նախադրյալներ կան: Հարց կա, թե ում հետ 2018 թ-ին պետք է բանակցի ԵՄ-ն: Մենք ինքներս արհեստական շրջապտույտի մեջ ենք դրել և սա շատ լուրջ խնդիր է: Բոլորը քննարկում են, թե ով է լինելու վարչապետ և ինչ լիազորություններ են դրվել:  

- Դուք հնարավոր համարո՞ւմ եք ՀՀ արտաքին քաղաքականության վրա այնպիսի շրջադարձային փոփոխություն, որը կազդի ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա:

-Այո: Այս պարագայում հիմնական հարցը ինձ համար Արցախյան հարցն է և երբ Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները ավարտին է գնում, բանակցային գործընթացում պետք է հանդես գա Արցախի ղեկավարությունը, քանի որ արտաքին քաղաքականության մեջ խառնաշփոթ է ստեղծվելու:

-Ամեն դեպքում համաձայնագիրը առաջընթաց համարո՞ւմ եք ՀՀ-ի համար:

-Եթե Եվրոպան չընդունի մեր առաջարկները, ապա չի կարելի ստորագրել համաձայնագիրն ընդհանրապես, եթե Եվրոպան ցանկանում է հասկանալ, թե ինչ իրավիճակ է լինելու իշխանության մեջ 2018 թվականի ապրիլից հետո, հնարավոր է իրենք հրաժարվեն ստորագրելուց: Իրոք անորոշ է:

-Իսկ 2018 թվականից հետո Կարեն Կարապետյանի պաշտոնավարման համար նախադրյալներ տեսնո՞ւմ եք, և արդյոք դուք էլ կարծում եք, որ նա ռուսամետ գործիչ է:

–Եթե խոսում ենք պետության շահերից, չի կարող լինել, ռուսամետ, արևմտամետ: Չեմ կարող ասել Կարեն Կարապետյանը կպաշտոնավորի, թե ոչ, առավել ևս, որ իրենք ևս չեն կարողանում կողմնորոշվեն, թե որն է ավելի ճիշտ տարբերակը: 

-Կարծիք կա, որ Հայաստանում իշխանության հետագա պաշտոնավորման հարցը համաձայնեցվում է Ռուսաստանի հետ, հիմա,  ըստ Ձեզ` Ռուսաստանը նախապատվությունը կտա Սերժ Սարգսյանի՞ն, թե Կարեն Կարապետյանին:

-Եթե դաշնակից երկիր եք, պարզ է, որ պետք է հաշվի առնեք միմյանց շահերը: Իհարկե, հավանաբար ձեր դաշնակից երկիրն իր տեսակետն ունի, բայց որքանով դա ազդեցիկ կլինի հանրության մեջ, կախված կլինի իշխանությունից: Այսօրվա դրությամբ, հավանաբար, ազդեցիկ է, քանի որ, եթե չկա իշխանություն- ժողովուրդ փոխհարաբերություններ, իշխանությունը կախյալ է:

-Հասարակության մեջ տեսնո՞ւմ եք բաժանարար գծեր, կարծես ամեն ինչ սև ու սպիտակի է բաժանվել, նույնիսկ ընտանեկան բռնության դեմ նախագծի հարցում է բաժանում լինում է արևմտամետների  ռուսամետների միջև, ըստ Ձեզ` ինչի՞ արդյունք է, որ այդ քաղաքականությունը շարունակում է մեզ մոտ մնալ:

-Այդ ամեն ինչը գալիս է մեր սուվերենության պակասից, մենք թույլ տվեցինք մեր տնտեսությունը այնքան թուլանա, որ ժողովրդի ստվար մասը հեռացավ, դրանից ելնելով է, որ օր օրի մեզ մոտ ջրբաժանը` սև ու սպիտակի, ավելանում է: Ովքեր մնացել են, փորձում են այստեղ մի նիշ գտնել, որ լավ զգան ու չհեռանան երկրից, սա ներքին ապաշնորհ քաղաքականությունից է: 21-րդ դարը մարդկային ռեսուրս ունեցող պետությունների դարն է լինելու: 





Губернаторы России
Москва

Ветераны Москвы получили послание от Сергея Собянина





Москва

В Москве больной мальчик выпал из окна больницы и погиб


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Мэр Москвы направил послание ветеранам столицы



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Metallica

Адель и Metallica подверглись антироссийской критике




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Жена Евгения Малкина приехала в Россию

Многократный чемпион по гребле на каноэ Фирсов умер на 36-м году жизни

Норрис выиграл квалификацию на Гран-при Испании, Ферстаппен — второй


Анна Калинская

"Стараюсь играть не хуже него": Калинская о своих отношениях с Синнером



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Эксперт Ульмасбаева объяснила, как йога влияет на организм человека



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России