«Քաղաքային հնդկահավերը» ահաբեկում են Մասաչուսեթսի բնակիչներին (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի բնակիչներին ահաբեկում են վայրի հնդկահավերը:
Ինչպես գրում է Oddity Central-ը, ոստիկանության տվյալներով՝ ագրեսիվ թռչուններն անցյալ տարի հասցրել էին հարձակվել մարդկանց վրա: Այս տարի ևս այս թռչունները լցվել են Բոստոնի և մյուս քաղաքների փողոցներն ու բակերը:
Վայրի հնդկահավերը ժամանակին բնակվելիս են եղել հյուսիսարևելյան անտառներում, սակայն վերջին տարիներին հաճախ են հայտնվում Մասաչուսեթսի փողոցներում: Բնակիչները նրանց անվանում են «քաղաքային հնդկահավեր»:
Թռչունների պատճառով հաճախ կաթվածահար է լինում երթևեկությունը: Դրանք երբեմն հարձակվում են փոքր ընտանի կենդանիների վրա, հազվագյուտ դեպքերում էլ՝ մարդկանց:
Մասաչուսեթսի ոստիկանությունը սովորաբար թույլտվություն չի ունենում թռչուններին դուրս հանելու քաղաքային տարածքից, սակայն երբեմն դրա համար պատճառ են դառնում մարդկանց վրա հարձակումների դեպքերը: