Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2017

Սա կրակոց էր նաև Ժնևյան պայմանավորվածությունների ուղղությամբ. Է. Շարմազանովը` Արցախում ադրբեջանական կրակոցից հայ զինվորի զոհվելու մասին

0

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման մասին հայտարարել է ոչ միայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, այլև Ժնևում հայտարարություն է ընդունվել այս մասին: Այսօր  ՀՀԿ  ԳՄ  նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով նման այս կերպ արձագանքեց դիտարկմանը, որ սահմանին զոհ ունենք, այն դեպքում, երբ օրեր առաջ Ալիև-Սարգսյան հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը խոստացել էր ամեն բան անել, որ սահմանին լարվածությունը թուլանա: Նա նկատեց, որ սա առաջին համատեղ հայտարարությունն էր, որը ոչ միայն համանախագահների, այլև ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարությունների կողմից:

«Այսինքն՝ ոչ միայն եռակողմ հայտարարությունն էր, այլև եռակողմ + 2: Այսինքն՝ եռանախագահներն՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա և բանակցող երկու կողմերը՝ ՀՀ և Ադրբեջան փաստում են, որ պետք է իրականացվեն քայլեր` շփման գծում լարվածությունը թուլացնելուն ուղղված: Շփման գծում լարվածությունը թուլացնելը միայն ու միայն այն բովանդակային պայմանավորվածություններն էին , որոնք ձեռք էին բերվել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում 1 տարի 3 ամիս  առաջ: Այսօր այս կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց իր խոսքի ու գործի  անհամապատասխանությունը»,- ասաց նա:

ՀՀԿ խոսնակի գնահատմամբ՝ այսօրվա միջադեպը ևս մեկ անգամ փաստեց, որ Ադրբեջանը չի հարգում  իր իսկ կողմից ընդունված միջազգային պարտավորությունները: Շարմազանովը շեշտեց՝ Ադրբեջանը ցույց է տալիս, որ շարունակում է  պատրաստ չլինել կառուցողական  բանակցությունների:

«Ադրբեջանը ցույց է տալիս, որ սա կրակոց է, ոչ թե  հայկական կողմի վրա, այլ սա կրակոց է Ժնևյան պայմանավորվածությունների նկատմամբ: Կարծում եմ՝ գոնե հիմա արձագանքը պետք լինի միջազգային հանրությունից, այն էլ` ուղիղ ու հստակ»,- շարունակեց Շարմազանովը:

Անդրադառնալով ադրբեջանական կողմից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված մեղադրանքներին, թե չի հարգվում ձեռք բերված պայմանավորվածությունները, Շարմազանովն ասաց, որ ադրբեջանական կողմի հայտարարությունները որևէ աղերս չունեն իրականության հետ և անհեթեթ են:

«Պարոն նախագահը շվեյցարահայ համայնքի հետ հանդիպման ասել է այն, ինչ մենք ասել ենք և՛ Ժնևից առաջ, և ՛Ժնևից հետ, և՛ տաս տարի առաջ, ավելին՝ասելու ենք այնքան ժամանակ, մինչև միջազգային հանրությունը ճանաչի Արցախի անկախությունը: Պարոն նախագահի հայտարարությունը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի մաս, նորություն չէ, բայց դա ժնևյան բանակցությունների մանրամասների հետ որևէ կապ չունի»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Վերջինիս գնահատմամբ՝ Ադրբեջան ընկալման խնդիր ունի ու ասելիք չունենալու պատճառով զանազան հայտարարություններ է անում:  ԱԺ փոխնախագահը կարծում է, որ Արցախի հիմնախնդրի շուրջ տարվող բանակցությունների համար հստակ քայլեր են անհրաժեշտ՝ Ադրբեջանը կրակելու փոխարեն պետք է լինի կառուցողական.«Եթե ուզում են կողմերն ու համանախագահները լուրջ առաջընթաց ապահովել, բոլորս պետք է գիտակցենք, որ առանց Արցախի աջակցության հնարավոր չէ ակնկալել լուրջ բանակցային առաջընթաց: Առանց Արցախի ժողովրդի ոչ ոք իրավասու չէ որոշել նրա ճակատագիրը»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ամերիկացի նախկին համանախագահի հայտարարություններին, թե պատերազմի լարված իրավիճակ կա հիմա, և կողմերի մոտ էլ չկա համաձայնության ու փոխզիջումների ձգտում, Էդուարդ Շարմազանովն ասաց.«Դիվանագետին հատուկ հավասարության նշան է դրել պարոն Ուորլիքը ու կոռեկտություն է ցուցաբերել, բայց ով– ով պարոն Ուորլիքը շատ լավ գիտի՝ ով է բանակցությունների առաջընթացի իսկական խոչընդոտողը: Այսօրվա կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց, որ պատրաստ չէ կառուցողական բանակցությունների»:

Լրագրողների մի շարք հարցադրումներին ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահն հայտարարեց, որ ՀՀ-ն որևէ նոր փաստաթուղթ Արցախի հակամարտության բանակցությունների շուրջ չի քննարկում:

«Իսկ ժնևյան հանդիպման դրական կետն այն է եղել, որ հանդիպելն ավելի լավ է, քան չհանդիպելը: Արձանագրվեց ոչ միայն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրացում, այլև դրանց միացավ Ադրբեջանը, իսկ հիմա նա փորձում է հետ կանգնել այդ պայմանավորվածություններից այդ կրակոցով: Այս կրակոցը ոչ միայն հայաստանյան ու արցախյան կողմերի դեմ էր, նաև այն հայտարարության դեմ էր, որին միացել է Ադրբեջանը: Սա իմ մասնավոր կարծիքն է»,-եզրափակեց  Էդուարդ Շարմազանովը:

 

 

 





Губернаторы России
Москва

Собянин: Работы в пяти корпусах нового кластера Бауманки практически завершены





Москва

Снижение иммунитета и обострение болезней: как бороться с бессонницей


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Мэр Москвы рассказал про сервисы в центре "Профессии будущего"



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

VK Fest

"Ноги поболят и пройдут, а воспоминания останутся". Зачем волонтеры идут на VK Fest




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

"Спартак" и "Оренбург" сыграли вничью в заключительном матче РПЛ

Калмыкия приняла участие в глобальном спортивном шествии в Москве

Футболист Тарасов показал средний палец водителю автобуса в Москве


Елена Рыбакина

Рыбакина рассказала о болезни перед стартом на «Ролан Гаррос»



Новости Крыма на Sevpoisk.ru


Українські новини

Estischool - Школа за британською програмою



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России