Մինչև 2030 թվականը աշխարհում կարող է մահանալ 60 մլն երեխա. ՅՈւՆԻՍԵՖ
2017-2030 թվականներին ողջ աշխարհում կարող է մահանալ մինչև 5 տարեկան շուրջ 60 մլն երեխա: Նրանց մեծամասնությունը կկազմեն նորածինները:
Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի զեկույցում: Մանկական մահացության իրավիճակի հետ կապված ընթացիկ համաշխարհային միտումները ցույց են տալիս, որ 2016-ին մոլորակում օրական 5 տարեկանից փոքր մոտ 15 000 երեխա է մահացել: Նրանց 46 տոկոսը (7 հազար երեխա) մահացել է կյանքի առաջին 28 օրում:
Զեկույցում նշվում է, որ 2016-ին գրանցվել է մանկական մահացության ամենացածր ցուցանիշը՝ 5.6 մլն երեխա, մինչդեռ 2000 թվականին այդ ցուցանիշը կազմել էր 9.9 մլն: