Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2017

21-րդ դարում բոլորը դուրս են գալիս խավարից ու կրթություն ստանում. Ռ. Մախմուդյանը՝ եզդիների կողմից 12-ամյա կրթությանը դեմ լինելու մասին (տեսանյութ)

0

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը եզդական համայնքի դժգոհությունները՝ կապված 12-ամյա պարտադիր կրթության հետ, այդքան էլ արդարացված չի համարում:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե 12-ամյա պարտադիր կրթությունը մեկ նպատակ է հետապնդում՝ ունենալ կրթված, գիտության նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեցող մատաղ սերունդ:

«Ինչ վերաբերում է այն մտահոգությունը, որը եզդիական համայնքում առկա է, որ մեզ մոտ ամուսնությունն ավելի վաղ տարիքի է, ինչով պայմանավորված դպրոց չեն հաճախում, ասեմ, որ «Հանրակրթության մասին» օրենքն ասում է, որ բացառություններ կան: ԿԳ նախարարությունն այս պահին մշակում է կարգ, որը ոչ միայն ազգային փոքրամասնություններին, այլև, օրինակ, որոշակի կրոնական խմբային անձանց կարող է վերաբերվել, որոնց համար 12-ամյա կրթությունը ընդունելի չլինի»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ Ռուստամ Մախմուդյանը շեշտեց, թե իր գնահատմամբ՝ կրթություն ստանալն ազգային առանձնահատկություններին չի հակասում: Պատգամավորի խոսքով՝ եզդիական համայնքում կա 2-րդ տեսակետը, ավելին՝ դիմել են իրեն, ասել, որ Արագածոտնի ու Արավիրի մարզում աշակերտներ կան, որոնք դպրոց չեն հաճախում ու օրենքի պահանջը չեն կատարում:

«Համայնքում 2 միմյանց հակասող կարծիք կա: Բայց իմ անձնական կարծիքն այն է, որ համայնքի շահերին դեմ գնալու որևէ միտում չկա, այն անձինք, ովքեր մտահոգություն ունեն, ասեմ՝ կարգը մշակման փուլում է, խնդիրը կլուծվի»,- ընդգծեց Ռուստամ Մախմուդյանը:

Հարցին՝ չի՞ վախենում, որ 12-ամյա կրթության սկզբունքը պաշտպանելով՝ եզդիական համայնքի կողմի քննադատության կարժանանա, պատգամավորը պատասխանեց. «Ես խորհրդարան գալու ժամանակահատվածում արդեն իսկ կոփված եմ եկել քննադատությունների ենթարկվելու: Այն քննադատությունները, որոնց կարող եմ ենթարկվել համայնքի կողմից, չի խոսի իմ կամ իրենց ճիշտ լինելու մասին, բոլորի կարծիքն ապրելու իրավունք ունի: Ես իմ օրինակով ասեմ, որ մենք ընտանիքում 3 եղբայր ու 1 քույր ենք, բոլորս էլ ունենք ոչ միայն բարձրագույն կրթություն, այլև գիտական աստիճան, որը մեզ չի խանգարել ընտանիք կազմել՝պահպանելով ազգային ավանդույթները»:

Պարտավորը գտնում է, որ 21-րդ դարում խավարից բոլորը դուրս են գալիս ու կրթություն ստանում։


Մանրամասները՝ տեսանյութում:





Губернаторы России
Москва

Собянин: Работы в пяти корпусах нового кластера Бауманки практически завершены





Москва

"Спартак" и "Оренбург" сыграли вничью в заключительном матче РПЛ


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Работы в пяти корпусах нового кластера Бауманки практически завершены



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Юрий Лоза

Лоза назвал Пугачёву женщиной с другим лицом и другим голосом




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

"Спартак" и "Оренбург" сыграли вничью в заключительном матче РПЛ

Более двух тысяч спортсменов поучаствовало в параде на ВДНХ в Москве

Футболист Тарасов показал средний палец водителю автобуса в Москве


WTA

Россиянка Рахимова вышла в полуфинал турнира WTA в Рабате



Новости Крыма на Sevpoisk.ru


Game News

Кроваво-мясной угар Warhammer 40,000: Boltgun продолжится в дополнении Forges of Corruption



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России