Ջիգարխանյանի կնոջը հեռացրել են թատրոնից՝ ժողովրդական արտիստին սպանելու փորձի մեղադրանքների ֆոնին
Արմեն Ջիգարխանյանի կնոջը՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, հեռացրել են թատրոնից, որտեղ նա զբաղեցրել է տնօրենի պաշտոնը:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, որպես պաշտոնական պատճառ նշվում է այն, որ նա գլուխ չի հանում իր պարտականություններից, իսկ ոչ պաշտոնական պատճառը այն է, որ ցանկացել է հեռացնել Ջիգարխանյանին իր իսկ անունը կրող թատրոնից:
Հաղորդվում է, որ առաջիկայում Արմեն Ջիգարխանյանին կվերականգնեն տնօրենի պաշտոնում:
Հիշեցնենք, որ հանրահայտ դերասանը և թատրոնի ռեժիսորը ոստիկանությունում հաղորդում էր գրել կնոջ դեմ՝ մեղադրելով նրան իրեն սպանելու փորձի մեջ, որպեսզի տիրանա իր ողջ կարողությանը: Այժմ Ջիգարխանյանը գտնվում է հիվանդանոցում: